Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բանան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Bananas.JPG

Բանան, ադամաթուզ, Մատոնենու, ադամաթզենու երկարավուն, կորավուն պտուղը։ Հասուն վիճակում կարող է տարբեր գույների լինել, այդ թվում կարմիր, մանուշակագույն և դեղին։ Սովորաբար «բանան» ասելով նկատի են ունենում այսպես կոչված «սեղանի բանանը», որը դեղին է, խոշոր՝ մոտ 20 սմ երկարությամբ և 3 սմ հաստությամբ։

Բանանի հայրենիքը Հարավային և Հարավարևելյան Ասիան է։ Հավանաբար այն առաջին անգամ մշակվել է Պապուա Նոր Գվինեայում։ Ներկայում այն մշակվում է բոլոր մերձարևադարձային գոտիներում (ավելի քան 107 երկրներում)։

Հիմնականում օգտագործվում է որպես միրգ, ավելի քիչ չափով՝ մանրաթել և գինի պատրաստելու համար։ Բանանենին օգտագործվում է նաև որպես դեկորատիվ բուսատեսակ։

Բանանի ավելի քան 40 տեսակներ տարածված են Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Սև ծովի կովկասյան և Ղրիմի ափերին մշակում են որպես դեկորատիվ բույս։ Սովորաբար ունի 5-6 մ, երբեմն՝ մինչև 15 մ բարձրություն։ Ծաղկում և պտղաբերում է տարին 1 անգամ, որից հետո բունը չորանում է, իսկ նոր ընձյուղներն աճում են արմատներից։ Պտուղները 3 երկայնակի կողերով, երկարավուն են։ Դրանք 10-12 հատով կազմում են ողկույզներ։ Ցողունի վրա 6-12 ողկույզներ առաջացնում են մինչև 50 կգ զանգվածով պտղաբույլ։