Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ասիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Asia (orthographic projection).svg

Ասիա, երկիր մոլորակի ամենամեծ աշխարհամասն է, Եվրասիա մայրցամաք: Հիմնականում գտնվում է արևելյան և հյուսիսային կիսագնդերում: Ասիայի երկրները 48-ն են: Ասիայի երկրներից են՝


«Ասիա» հնագույն բառը նշանակում է «արևելք»։ Ասիան աշխարհամաս է որը մտնում է Եվրասիա մայր ցամաքի կազմի մեջ։ Ասիայի և Եվրոպայի միջև ցամաքային սահմանն անցնում է Ուրալյան լեռներով էմբա և Մանիչ գետերով Ասիայում այնքան շատ մարդ է ապրում որ կարելի է ասել, թե երկրագնդի յուրաքանչյուր երկրորդ մարդ Ասիայի բնակիչ է: Ասիան զբաղեցնում է երկրագնդի ամբողջ ցամաքի երրորդ մասը: Նրա տարածքի 3/4-ը լեռներ ու սարահարթեր են: Թեև այնտեղ կան և՛ հսկայական հարթավայրեր և՛ ծովի մակարդակից ցածր իջվածքներ բայց ընդհանուր առմամբ դա շատ բարձր աշխարհամաս է: Նրա կենտրոնական մասում գտնվում է Տիբեթի սարահարթը: Այն նման է վեր խոյացած թասի, որի հարավային եզրին բարձրանում են երկրի ամենաբարձր լեռները Հիմալայները։ Ասիայի ամենահարավային կետը գտվում է հասարակածի այն երևակայական գծի մոտակայքում որը երկրագունդը բաժանում է երկու կիսագնդերի Հյուսիսային և Հարավային։ Իսկ ամենահյուսիսային կետը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափին է: Տարվա մեծ մասը Ասիայի հյուսիսը ծածկված է ձյունով, մոլեգնում են ձյունահողմերը, փչում են սառցաքամիները, բոցավառվում են բևեռափայլերը։ Այստեղ տունդրան է: Աշխարհամասում հսկայական տարածություններ են զբաղեցնում թավախիտ փշատերև անտառները տայգան, ինչպես նաև կիսաանապատներն ու անապատներն: ՍՍՀՄ-ի ասիական մասի տարածքում գտնվում են տունդրան և տայգան, տափաստաններ ու անապատներ իսկ հարավում Տյան-Շան, Պամիր Ալթայ և ուրիշ բարձր լեռներ: Կենտրոնական ասիական սարահարթը եզերող լեռներն Ասիայի հարավը փակում են հյուսիսային ցուրտ քամիներից: Աշխարհամասի հարավային ափերը ողողում է Հնդկական տաք օվկիանոսը։ Այստեղ շատ շոգ է, ձմեռ չի լինում շատ վայրերում ամբողջ տարին առատ անձրևներ են տեղում, և աճում են մշտադալար խիտ անտառներ ջունգլիներ։ Ասիայի հարավում բնակվող մարդիկ տաք հագուստի կարիք չեն զգում:

Արևելքում Ասիայի ափերը ողողում են Խաղաղ օվկիանոսի ծովերը, ուր կան հրաբխային շատ կղզիներ, իսկ օվկիանոսի հատակին՝ մի քանի չափազանց խոր իջվածքներ (անդունդներ): Օրինակ, Մարիանյան անդունդի ամենամեծ խորությունը 11 կմ է։ Ասիայի արևելյան ծովեզերքին և կղզիներում հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ։ Օվկիանոսում առաջանում են սարսափելի փոթորիկներ` թայֆուններ, որոնք հսկայական ալիքներ են բարձրացնում: Թայֆունները կատաղի արագությամբ սլանում են դեպի ցամաք` ճանապարհին կործանելով ամեն ինչ և իրենց հետ բերելով խիստ տեղատարափ անձրևներ: Արևմուտքում Ասիայի ափերը ողողում են Միջերկրական ծովի ջրերը։ Նրա ափին ամռանը շոգ է, ձմռանը` խոնավ ու տաք: Այստեղ աճում են արմավենիներ, նարնջի և կիտրոնի ծառեր, խաղող: Ասիայում շատ են ջրառատ, խոշոր գետերը։ Այստեղ են գտնվում աշխարհի ամենամեծ լիճը` Կասպիցը և աշխարհի ամենախոր լիճը` Բայկալը: Ասիայի շատ գետեր սկիզբ են առնում լեռներում հալչող սառցադաշտերից։ Այդ գետերն ամբողջ տարին ջրառատ են։ Դրանց վրա կառուցում են հիդրոէլեկտրակայաններ: Աշխարհամասի հյուսիս-արևելքում, Վերխոյանսկի և Օյմյակոնի շրջաններում է գտնվում Հյուսիսային կիսագնդի ամենացուրտ վայրը` ցրտի բևեռը: Իսկ հարավում, Հիմալայներից ոչ հեռու, Երկրի «ամենաթաց» վայրն է` Չերապունջին: Տարվա ընթացքում այստեղ այնքան անձրև է տեղում, որ եթե թափված ամբողջ անձրևաջուրը հավաքենք մի տեղ, ապա այն ջրածածկ կանի քառահարկ շենքը: Ասիայի ընդերքում կան բազմաթիվ օգտակար հանածոներ, հատկապես` նավթ գազ, քարածուխ և գունավոր մետաղներ։