Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աֆրիկա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
BlankMap-Africa.svg

Աֆրիկա մայրցամաքը Եվրասիայից բաժանվում է հյուսիսում Միջերկրական ծովով, Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով, հյուսիս-արևելքում՝ Կարմիր ծովով, Բաբ Էլ Մանդեբի նեղուցով, Սուեզի ջրանցքով, Ադենի ծոցով։ Մայրցամաքի արևելքում Մադագասկար կղզին է: Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով։ Աֆրիկան թեև երկրաբանական տեսանկյունից այնքան էլ լավ չի ուսումնասիրված, սակայն հայտնաբերված են բազմազան օգտակար հանածոներ, որոնցից շատերն ունեն համաշխարհային նշանակություն։ Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում։ Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում։ Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է։ Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը։ Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր։