Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ամերիկա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Americas (orthographic projection).svg

Ամերիկան միավորում է երկու մայրցամաք՝ Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, ինչպես նաև մի շարք կղզիներ, այդ թվում` Գրենլանդիան։ Անվանումը ստացել է Ամերիգո Վեսպուչչիի անունից։ Այս աշխարհամասը սովարաբար բաժանվում է Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա և նրանց շրջապատող կղզիները), Լատինական Ամերիկայի (մայրցամաքային իսպանախոս, պորտուգալախոս կամ ֆրանսախոս տարածքները), Հարավային Ամերիկայի (նույնանուն մայրցամաքի պետությունները), Կենտրոնական Ամերիկայի (Հյուսիսային Ամերիկայի պետությունները, որոնք գտնվում են ԱՄՆ-ից հարավ և Կարիբյան ծովի կղզիները) և Կարիբյան երկրամասի (Կարիբյան ծովի կղզիներն ու գաղութները, նախկինում կոչվում էր Վեստ-Ինդիա):

Ամերիկան աշխարհամաս է, որը գըտնվում է Արևմտյան կիսագնդում՝ Ատլանտյան և խաղաղ օվկիանոսների միջև: Բաժանվում է երկու մայրցամաքի՝ Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի։ Նրանց միջև սահմանն անցնում է Պանամայի պարանոցով։

Երկու մայրցամաքի բնիկներն էլ հնդկացիներն են: Բայց Ամերիկայում հնդկացիներ շատ քիչ են մնացել: Ժամանակակից ամերիկացիները նվաճողների Եվրոպացի վերաբնակիչների սերունդներն են: Նրանք խոսում են հիմնականում, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և պորտուգալերեն: Գեղեցիկ ու բազմազան է Հյուսիսային Ամերիկայի բնությունը։ Եվ շատ բան այստեղ ծանոթ է մեզ: Մայրցամաքն ընկած է համարյա նույն բնական գոտիներում, ինչ և մեր երկիրը։ Ծայր հյուսիսում, Սառուցյալ օվկիանոսի ափերին, տունդրան է, ուր բռնկվում են բևեռափայլերը: Ավելի հարավ սկսվում են խիտ անտառները։ Հատկապես հիասքանչ են Կանադայի՝ ողջ աշխարհում հռչակված թխկիների անտառները։ Ջրառատ գետերը հոսում են ռուսական տափաստանները հիշեցնող հարթավայրերով: Միայն թե այստեղ դրանց անվանում են պրերիաներ: Կան նաև մեզ համար զարմանալի շատ բաներ։ Ճանապարհորդին ապշեցնում են կակտուսների մացառուտները Մեքսիկայում: Բայց առանձնահատուկ տպավորություն են թողնում սեքվոյաները՝ մեծ և շատ հին ծառերը: Այն անտառները, ուր աճում են հազվագյուտ ծառեր, արգելանոցներ են հայտարարված, որոնց այստեղ անվանում են ազգային պարկեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքում, այնտեղ, ուր հոսում է Կոլորադո գետը, կա ազգային մի պարկ՝ քարերի թագավորությունը: Երկար դարերի ընթացքում գետի ջրերն ու բնության այլ երևույթներ առաջացրել են հարյուրավոր մետր խորությամբ հսկայական, սանդղավոր մի կիրճ՝ Մեծ կանիոնը: Դրանք քայքայել ու ողողահարել են ապարները՝ արտասովոր ձևեր տալով ժայռերին ու իջվածքներին: Մայրամուտի կամ արևածագի ժամանակ հսկայական ժայռերը մեկ հինավուրց ամրոցներ են հիշեցնում, մեկ ֆանտաստիկ կենդանիներ։ Մեծ կանիոնը հատում է մայր ցամաքի հյուսիսային շրջաններից մինչև։ Նրա ամենահարավային մասը ձգվող վեհասքանչ Կորդիլիերաների ժայռոտ լեռները: Լեռներում կան գործող և հանգած հրաբուխներ: Բարձր լեռնաշղթաները հատկապես հյուսիսում պատված են հավերժական ձյունով ու սառցադաշտերով:

Հյուսիսային Ամերիկայի օգտակար հանածոներն են գազը, նավթը, ածուխը, երկաթը, պղինձը, ոսկին, արծաթը։ Հյուսիսային Ամերիկայի բնության հրաշալիքներից է նաև Մեծ լճերի շղթան: Իրար միացած հինգ հսկայական թասեր առաջացնում են անուշահամ ջրի ամբողջ մի ծով: Ջրանցքով և Սուրբ Լավրենտիոս գետով նրանք միացած են օվկիանոսին։ Վերին լիճը երկրի ամենամեծ լիճն է (եթե չհաշվենք աղի Կասպիցը) երկու լճերի միջև ընկած Նիագարա գետի վրա է հռչակավոր Նիագարայի ջրվեժը: Մյուս գետը՝ Միսսիսիպին իր Միսսուրի վտակով, աշխարհի ամենամեծ գետերից է:

Պակաս հետաքրքիր ու բազմազան չէ Հարավային Ամերիկայի բնությունը: Ամբողջ մայր ցամաքով արևմուտքից մինչև արևելք, ձգվում է Ամազոն հսկայական գետը, որն ունի 500-ից ավելի վտակ: Արևադարձային անտառները` սելվասները, որոնք շրջապատում են Ամազոնը, լի են միայն այդ վայրերում բնակվող կենդանիներով ու աճող բույսերով: Օրինակ, այստեղ է ապրում անակոնդա հսկայական օձը: Իսկ Ամազոնի ջրերում իրենց որսին են դարանակալում պիրանիա գիշատիչ ձկները: Դրանց վտառը մի քանի վայրկյանում կարող է հոշոտել մարդուն կամ կենդանուն։ Հարավային Ամերիկայում կան չուսումնասիրված բազմաթիվ շրջաններ, որովհետև սելվասների անանցանելի թավուտները փակում են մարդու ճանապարհը: Ամազոնը և մյուս գետերը` Օրինոկոն, Պարանան, Պարագվայը, երբեմն միակ «ճանապարհներն» են այդ վայրերում: Մայր ցամաքի հյուսիսից մինչև հարավ ձգվում է Անդեր լեռնաշղթան: Ինկերի՝ հին բնիկների, լեզվով «անդեր» նշանակում է «պղնձե լեռներ»։ Անդերի բազմաթիվ գագաթներ, օրինակ Սան Պեդրոն, Կոտոպակսին, հրաբուխներ են։ Դրանց ժայթքումը և երկրաշարժերը բազմաթիվ աղետներ են բերում մարդկանց: Լեռներում արդյունահանում են անագ և պղինձ, երկաթ և մանգան, ոսկի և արծաթ, ալմաստներ, կապար և նավթ։ Լեռնաշղթաներն անցնում են Հարավային Ամերիկայի շատ երկրներով: Եվ բազմաթիվ քաղաքներ գտնվում են ծովի մակերևույթից մի քանի հազար մետր բարձրության վրա: Օրինակ, Լա Պասը` Բոլիվիա պետության մայրաքաղաքը, գտնվում Է ծովի մակերևույթից 4500 մետր բարձրության վրա։ Դա աշխարհի «ամենաբարձր» մայրաքաղաքն է: