Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Միջերկրական ծով

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Carte de la mer Méditerranée.png

Միջերկրական ծովի մաս են կազմում Ալբորանի, Բալեարյան, Լիգուրյան, Տիրենյան, Ադրիատիկ, Հոնիական, Կրետեի և Եգեյան ծովերը։ Միջերկրական ծովի ավազանն ընդգրկում է նաև Մարմարա, Սև և Ազովի ծովերը։ Միջերկրական ծովում են գտնվում Մալթա և Կիպրոս կղզային պետությունները։ Միջերկրական ծովի զբաղեցրած տարածքը կազմում է մոտավորապես երկուսուկես միլիոն քառակուսի կիլոմետր, ջրի ծավալը՝ 3 միլիոն 829 հազար խորանարդ կիլոմետր։ Առավելագույն խորությունը Հոնիական ծովում գտնվող Պիլոս կղզու մոտ է՝ 5 267 մետր։ Հնում հռոմեացիներն այս ծովն անվանում էին Մեր ծովը, քանի որ այն ամբողջությամբ գտնվում էր Հռոմեական կայսրության ներսում։ Աստվածաշնչում հայտնի է «Մեծ ծով» անունով։

Միջերկրական ծովի անունը ժամանակակից եվրոպական լեզուներում ունի նույն իմաստը և գալիս է լատիներենից: Օվկիանոսային նավագնացության զարգացումն իր ազդեցությունն սկսեց թողնել Միջերկրածովյան տարածաշրջանի ամբողջականության վրա։ Մի ժամանակ արևելքից կատարվող ամբողջ առևտուրը կատարվում էր այդ տարածաշրջանի միջով: Միջերկրական ծովի ափերին գոյություն ունեցած պետություններից է հյուսիս-արևելքում 12-րդ դարում ձևավորված և մինչև 14-րդ դարը գոյատևած Կիլիկիայի հայկական թագավորությունը։ Մայրաքաղաքն սկզբում եղել է Տարսոնը, հետագայում՝ Ադանան և վերջում՝ Սիսը։ Որոշ ժամանակ Կիլիկիայի հայկական թագավորությունը միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում։ Հռոմի կայսրության փլուզումից հետո միջերկրածովյան տարածաշրջանն ընդմիշտ դադարում է քաղաքականապես միասնական լինելուց։