Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սավաննա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
La Gran Sabana.jpg
Walt Disney World - Animal Kingdom - Savanna.jpg
Tarangire-Natpark800600.jpg

Աֆրիկական արևից գորշացած տապաստանը տարածվել է մինչև հեռավոր, կապույտ լեռների ստորոտը: Կոշտ խոտերի՝ դանակի պես սուր տերևներնը կարմրավուն փոշով են պատված: Փշոտ թեփերի տակից տեղ-տեղ երևում են աղյուսակարմիր կամ մուգ դարչնագույն հողի ճաքճքված ու լերկ շերտեր: Այս ու այնտեղ բարձրացել են փոքր, նոսր պուրակներ ու մենավոր ծառեր՝ ծուռտիկ ճյուղերով ու թափանցիկ, փետրաձև տերևներով բարակաբուն ակացիաներ, ճյուղատարած հաստաբուն բաոբաբներ: Բազմաթիվ են թարմ կանաչով ծածկված թփուտներ:

Այսպիսին է սավաննան տարվա չոր եղանակին: Բայց, այնուամենայնիվ, կյանքն այստեղ հորդում է: Ավելին, աշխարհում ոչ մի տեղ խոշոր կենդանիներն այնքան շատ չեն, որքան աֆրիկական սավաննայում: Փոշու թանձր ամպ հանելով՝ դոփյունով սլանում են այծքաղների ու գոմեշների նախիրները: Կողք կողքի արածում են շերտավոր վագերաձիերն ու երկարոտն ջայլամները: Վիզը ձգած՝ ծառից տերև է պոկոտում ընձուղտը: Դանդաղ, հանդիսավոր քայլում են փղերը: Երեկոյան սավաննայով մեկ տարածվում է թավ մռնչյունը՝ առյուծներն են դուրս եկել որսի: Այստեղ կան նաև ուրիշ շատ գիշատիչներ՝ բորենիներ, վագրակատուներ, ընձառյուցներ:

Աֆրիկացիները սավաննայում արածեցնում են երկրարաեղջյուր, սապատավոր ցուլեր: Ջրի եզերքին ձգվում են նրանց կլոր խրճիթները, բանջարանոցները, եգիպտացորենի սեզոնի ավարտին մարդիկ հրկիզում են խոտը, և կրակի ու ծխի ամպերը ծածկվում են սավաննան: Խուճապահար կենդանիները հաճախ հեշտությամբ դառնում են որսորդների ավարը: Բայց առաջին իսկ անձրևների հետ հողում պահպանված արմատները ծլարձակում են, և սավաննան նորից ծածկվում է թարմ ընձյուղների կանաչ գորգով:

Սավաննաների նման տափաստաններ կան Ավստրալիայում, Հարավային Ասիայի որոշ վայրերում, սակայն դրանց կենդանական աշխարհն ավելի աղքատ է, իսկ զբաղեցրած տարածքը՝ ավելի փոքր: