Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ընձուղտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Giraffe standing.jpg
Giraffe-closeup-head.jpg

Ընձուղտները կազմում են երկսմբակավոր որոճող կաթնասուն կենդանիների առանձին ընտանիք։

Սովորական ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է։ 6 մ-ի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը։ Խոշոր կենդանի է․ արուների կենդանի զանգվածը հասնում է 750 կգ-ի։ Գլուխը փոքր է, ոտքերը՝ երկար, առջևի ոտքերը՝ երկար, առջևի ոտքերի հետևինռրից ավելի երկար են։ Ճակատին ունի մաշկապատ եղջյուրիկներ։ Սովորական ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն, տարբեր ձևերի խալերով։

Ընձուղտներն ունեն սուր տեսողություն ու շատ արագավազ են։ Սնվում են տերևներով և ճյուղերով։ Ունենում են 1 ձագ։ Ապրում են Աֆրիկայում՝ 12-15 կենդանիներից բաղկացած հոտերով։ Ընձուղտի միսն ուտում են, իսկ մաշկն օգտագործվում է զանազան արտադրությունների մեջ։ Սովորական ընձուղտների քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում դրանք լրիվ անհետացել են։

Մոտ 100 տարի առաջ Աֆրիկայի անտառներում հայտնաբերվել է մի անսովոր կենդանի։ Տեղացիները նրան օկապի են անվանել։ Պարզվել է, որ օկապին ընձուղտի մոտիկ ցեղակիցն է․ ունի կարճ պարանոց ու ոտքեր, նուրբ մետաքսանման մազածածկ, ոտքերին՝ սև ու սպիտակ զոլեր։ Անտառում կեր հայթայթելու համար առանձնապես բարձրահասակ լինելն անհրաժեշտ չէ։ Օկապիի պարանոցից մինչև ոտքերի ծայրի բարձրությունը 1,5-1,7 մետր է, կենդանու զանգվածը հասնում է մինչև 250 կգ-ի։ Մարմինը դեղնակարմրավուն է՝ առանց խալերի։ Ականջները մեծ են, լսողությունը՝ սուր։ Անտառում դա շատ անհրաժեշտ է։

Օկապիներն ապրում են միայնակ կամ զույգերով։