Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արևադարձային անտառներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Երկրագնդի առավել տաք գոտիներից են արևադարձային գոտիները, որոնք տեղավորված են հասարակածին մոտ։ Արևադարձային գոտիներում բնությունն ստեղծել է յուրօրինակ բնական ջերմոց՝ հաստատուն, հավասարաչափ ջերմությամբ, առատ տեղումներով: Եվ բուսական աշխարհն էլ այստեղ զարմանահրաշ է: Անտառն առաջացնում է խիտ թավուտներ, որոնց միջով անցնելը շատ դժվար է, իսկ երբեմն էլ առերը ձգտում են վեր դեպի լույսը, թանձր ստվերով վարագուրելով անտառը։ Այստեղ հավերժական կանաչի թագավորություն է, հավերժական ամառ:

Արևադարձային գոտիների բուսականությունն արտակարգ բազմազան է։ Անտառն, ասես, մի քանի հարկանի լինի. առանձին ծառեր հասնում են մինչև 60 մետրի՝ քսան հարկանի շենքի բարձրության։

Ծառերի տերևները հոծ են, խոշոր և հաստակեղև։ Դրանք հիշեցնում են տնային ֆիկուսի տերևները, որը ծագումով նույնպես արևադարձային բույս է: Հաստ կեղևանհնարին: Արևադարձային գոտիների բուսականությունն արտակարգ բազմազան է։ Անտառն, ասես, մի քանի հարկանի լինի. առանձին ծառեր հասնում են մինչև 60 մետրի՝ քսան հարկանի շենքի բարձրության։

Ծառերի տերևները հոծ են, խոշոր և հաստակեղև։ Դրանք հիշեցնում են տնային ֆիկուսի տերևները, որը ծագումով նույնպես արևադարձային բույս է: Հաստ կեղևը տերևներին պաշտպանում է բարկ արևից:

Արևադարձային անտառի բնորոշ բույսերը լիաններն են: Նրանք կառչում են ծառերի բներին և մագլցում վեր՝ դեպի լույսը։ Լիանները փաթաթվում են ծառերին, կախվում ցած, ձգվում ծառից ծառ և հասնում են հսկայական, հաճախ 100 մետրից ավելի երկարության:

Արևադարձային գոտիներում շատ են նաև ամենաբազմապիսի արմավենիները՝ բարձր, հսկա ծառերից մինչև ցածրիկ թփերը: Կան նույնիսկ արմավենի-լիաններ։ Բարձր արմավենիներն ունեն գլանաձև, ողորկ բուն: Որոշ ցածրիկ արմավենիներ բուն ամենևին չունեն, միայն տերևների պսակն է։

Լույսին ավելի մոտ լինելու համար շատ բույսեր աճում են ոչ թե հողի, այլ ծառերի բների ու ճյուղերի վրա: Այդ բույսերից առավել գեղեցիկ են խոլորձները, որոնք նման են հսկա, վառ թիթեռների:տալիս է ադամաթուզ, հացածառի և սեխածառի պտուղներ, քինին, մանգո, ճանդան (սանդալ), կարմիր և սև ծառերի փայտ, կաուչուկ, լաքեր, կոկոսյան ընկույզ, սագո, շաքար:

Արևադարձային անտառների ամենամեծաքանակ բնակիչները միջատներն են և ամենից առաջ՝ գույնզգույն, խոշոր, մինչև 20 սմ մեծության թիթեռները: Վառ գույն և մեծ չափեր ունեն նաև սարդերը:

Ամենաբազմապիսի չափի և գույնի թութակներն իրենց կոկորդային ճիչերով լցնում են անտառը: Արևադարձային գոտիներում ապրում են նաև ամենափոքրիկ թռչունները՝ կոլիբրիները: Նրանց որոշ տեսակներ բոռից մեծ չեն։ Իսկ որքան կապիկներ կան այստեղ հսկա գորիլլաներից մինչև փոքրիկ ուիստիտիները, որոնց հասակն ընդամենը 15 սմ է:

Արևադարձային անտառներում անչափ շատ են նաև սողուններն ու երկկենցաղները, օձերը, մողեսները, գորտերը: