Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կորեա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Koreas on the globe (Japan centered).svg

Կորեան իր կապույտ լճերի ու գետերի անկրկնելի գեղեցկության, կորեական սոճու նուրբ կանաչի համար հնուց ի վեր անվանում են Վաղորդյան թարմության երկիր։ Գտնվում է այն Հարավ-Արևելյան Ասիայում։ Նրա ափերը ողողում են Ճապոնական և Դեղին ծովերի ջրերը։ Տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռները, որտեղ արդյունահանում են մեծ քանակությամբ օգտակար հանածոներ։ Կորեայի անտառներում աճում են դաուրյան խեժափիճի, կորեական մայրի, սայանյան եղևնի, մանջուրական և ամուրյան լորենի, բնակվում են վագր, ընձառյուծ, լուսան, վարազ։ Կորեացիները սիրով ու հմտությամբ մշակում են պիտանի ամեն մի հողակտոր։ Նրանք աճեցնում են բրինձ, եգիպտացորեն, գարի, բանջարեղեն, պտղատու ծառեր, խաղող։

Կորեան հնագույն մշակույթի երկիր է. Կորեացիները հորինել են տպագրության մետաղե տառատեսակը։ Հռչակված են կորեացիների պատրաստած ճենապակե, արծաթե, լաքապատ իրերը, ասեղնագործուհիների նրբագեղ զարդանախշերը: Կորեայում շատ շինություններ պահպանել են ազգային ճարտարապետության գծերը: Այդ շինություններում, ինչպես հին կորեական կացարաններում, ջեռուցման հարմարանքները տեղադրված են հատակի տակ։ Կորեացիներն ուտում են, հիմնականում, փայտիկներով, ազգային կերակուրներն են խաշած անալի բրինձը և կուկսուն՝ անալի խմորից պատրաստած երկար լապշան. Կորեացիները սիրում են հնագույն խաղեր՝ նետաձգություն, ըմբշամարտ, տոնում ավանդական և նոր ազգային տոները՝ Նոր տարին, բերքի տոնը, ազատության օրը, հանրապետության կազմավորման օրը և այլն: