Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անասնապահություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Armenian Cows in the Meadow.JPG

Անասնապահությունն ընդգրկում է կենդանիների և թռչունների բուծումը։ Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է սննդամթերք (կաթ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը՝ բանող ուժ (ձի, եզ, ջորի, ուղտ, եղջերու, և այլն)։

Վայրի կենդանիների և թռչունների ընտելացումն սկսվել է հին քարի դարում։ Առաջինը ընտելացվել է շունը, ապա՝ խոզը, խոշոր եղջերավորները, ոչխարը, այծը, ձին և էշը։ Ժամանակակից անասնապահությունն ընդգրկում է տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, այծաբուծությունը, թռչնաբուծությունը, ուղտաբուծությունը, եղջերվաբուծությունը, ճագարաբուծությունը, մեղվաբուծությունը և շերամապահությունը։