Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ուղտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
07. Camel Profile, near Silverton, NSW, 07.07.2007.jpg

Ուղտի ամբողջ մարմինը հարմարեցված է անապատի կյանքին: Գլխի, վզի և մեջքի երկար ու կոպիտ մազերը պաշտպանում են նրա կաշին արևի այրող ճառագայթներից: Նրանք կարող են օրերով, նույնիսկ ամիսներով ջրի կարիք չզգալ, եթե ուտելու բուսականություն կա: Ջրհորների կամ ջրափոսերի մոտ արագ մեծ քանակությամբ ջուր խմելով` ուղտերը լիցքավորում են իրենց: Ծարավ ուղտը կարող է մի քանի րոպեում միանգամից խմել 100 լիտր ջուր:

Գոյություն ունեն երկու տեսակի ուղտեր: Արաբական ուղտերը միասապատ են, դրանք կոչվում են դրոմադեր: Նրանք ապրում են Հյուսիսային Աֆրիկայում և Եգիպտոսում: Երկսապատանի ուղտերը ապրում են Գոբի անապատում և Ասիայի մյուս չոր մասերում: Այդ մազոտ կենդանիներն ունեն 2 սապատ:

Քամոտ անապատներն անհանգստություն չեն պատճառում ուղտերին: Նրանք շնչում են ռունգերը ամուր փակած, և ավազը ներս չի գնում, իսկ երկար թարթիչները քամու ժամանակ աչքերը պաշտպանում են ավազից: Ուղտերը հայտնի են նաև իրենց համբերությամբ ու նաև անկանխատեսելի վարքագծով: Նրանք կարող են դաժանորեն կծել կամ հարվածել իրենց անհանգստացնողին: Գիշերները ուղտերի տերերը նրանց ոտքերն ամուր կապում են, որպեսզի նրանք չփախչեն:

Ուղտերն ուժեղ և դիմացկուն կենդանիներ են, որոնց ընտանի են դարձրել հազարավոր տարիներ առաջ: Մինչև ինքնաթիռների և բեռնատար մեքենաների հայտնագործումը, նրանք էին անապատի ալիքանման ավազաբլուրներով փոխադրում շատ ծանր բեռներ: Ուղտերի օգտագործում են նաև հեծնելու համար: Նրանց շորորուն քայլվածքը կարծես ալեկոծ ծովի վիա ճոճվող նավակ լինի: Շատերը նույնիսկ վատ են զգում ուղտով ճամփորդելիս: