Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ձի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Nokota Horses cropped.jpg

Մարդը վայրի ձիուն ընտելացրել է մի քանի հազարամյակ առաջ:

Բնության «արվեստանոցից» ստանալով մի «մոդել»՝ անբարետես վայրի ձիուկը, մարդն իր ծրագրերին համապատասխան աստիճանաբար փոխեց նրա տեսքը: Այդպես առաջացան ձիերի բազմաթիվ և բազմազան ցեղերը՝ փոքրիկ պոնիներից մինչև հզոր ու հսկա ծանրաքարշները:

Հնում պոնիները ստորգետնյա նեղ հանքահորերում վագոնիկներով ածուխ էին կրում: Դրանք շատ նման էին այժմ կենդանաբանական այգիներում երեխաներին պտտեցնող պոնիներին:

Գեղեցկությամբ, վեհապանծ, երկայն քայլքով, հեռավոր ճանապարհներ կտրելու իրենց դիմացկունությամբ փառաբանվում են արաբական ձիերը: Դրանց բուծել են Արաբիայում, 800 տարի առաջ:

Անգլիական զտարյուն հեծկան ցեղը բուծվել է 18-րդ դարում Անգլիայում: Այս ցեղի ձիերն ասես ստեղծված են կայտառ ու սրընթաց արշավելու համար:

Արշավաձիերը թամբում են հատուկ, թեթև արշավաթամբով: Թեթև քաշի հեծյալը՝ ժոկեյը, ծնկները ծալած նստում է ձիու գրեթե մնդավին (պարանոցի հիմնամասին), որպեսզի ձիու մեջքն ազատ մնա արշավի ժամանակ առաջացող ուժեղ ցնցումների համար:

Մեր դարը մեքենաների դար է: Բայց այսօր էլ ձիերով բազմաթիվ աշխատանքներ են կատարում կոլտնտեսություններում, իրենց դժվարամատույց ճանապարհներին նրանց կարիքն են զգում երկրաբանները: Ձիերը հավատարմորեն ծառայում են նաև սահմանապահներին: Սակայն այժմ ձիերն իրենց հիմնական դերը կատարում են տոկունության, ուժի, արագավազության մարզական մրցումներում:

Ձիասպորտի միջազգային մրցումներում մեր մարզիկները հանդես են գալիս մեծ հաջողությամբ: Գնալով մեր երկրում ձիասպորտն ավելի է տարածվում:

Ընտիր ձիեր են բուծել հին Հայաստանում: Պատմիչները հավաստում են, որ Արևելքի երկրներում մեծ համբավ են ունեցել հայկական ձիերը: