Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Միս

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
FoodMeat.jpg

Միսը կարևորագույն սննդամթերք է։ Միսը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, ջուր և վիտամիններ։

Խոհարարական մշակման ենթարկելուց հետո սննդում օգտագործում են հիմնականում տավարի, ոչխարի, այծի, խոզի, ուղտի, գոմեշի, եղջերուի, ձիու, ճագարի և թռչնի միսը։ Մսամթերք են երշիկը, բաստուրման, սուջուխը և այլն։ Երշիկներ են կոչվում նաև նրբերշիկները։ Երշիկները լինեւմ են եփած, կիսապխտած, հում ապխտած, եփած-ապխտած և այլն։

Սուջուխը տավարի աղացած մսով և համեմունքներով մսամթերք է։

Բաստուրման աղը դրած, ապա չորացրած միսն է, որը պատում են քեմոնի (չաման) ծեծած սերմերի, սխտորի, աղացած կարմիր պղպեղի ջրային թանձր զանգվածով, որը նույնպես կոչվում է չաման։