Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ադամաթուզ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Musa JPG01.jpg

Ադամաթուզը բազմամյա միաշաքիլավոր խոտաբույս է։ Ադամաթուզի ավելի քան 40 տեսակներ տարածված են Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Սև ծովի կովկասյան և Ղրիմի ափերին մշակում են որպես գեղազարդիչ բույս։ Սովորաբար ունի 5-6 մ, երբեմն՝ մինչև 15 մ բարձրություն։ Ծաղկում և պտղաբերում է տարին 1 անգամ, որից հետո բունը չորանում է, իսկ նոր ընձյուղներն աճում են կոճղարմատներից։ Պտուղները 3 երկայնակի կողերով, երկարավուն մանգաղանման են։ Դրանք 10-12 հատով կազմում են ողկույզներ։ Ցողունի վրա 6-12 ողկույզներ առաջացնում են մինչև 50 կգ զանգվածով պտղաբույլ։ Ադամաթուզը պարունակում է C և B1 վիտամիններ, կարոտին և պեկտինային նյութեր։ Հասունացած թարմ ադամաթուզը պարունակում է մինչև 18% օսլա, որը պտղի լրիվ հասունանալու ընթացքում փոխակերպվում է շաքարի. օսլայի քանակը նվազում է մինչև 2%, իսկ շաքարինը հասնում է մոտ 19%-ի։ Ադամաթուզը չի կարելի պահել 10օC-ից ցածր ջերմաստիճանում, քանի որ վրան առաջանում են մուգ բծեր, և այն փչանում է։

Ադամաթուզը հնագույն մշակաբույսերից է, արևադարձային երկրների համար կարևոր արտահանման ապրանք է։