Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հրուշակեղեն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Saint-remy-de-pce-confiseries.jpg

Հրուշակեղենը մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդամթերիքի տեսակ է. աչքի է ընկնում բարձր կալորիականությամբ և յուրացվելիությամբ, հաճելի համով ու բույրով։ Ըստ հիմնական հումքի` հրուշակեղենը լինում շաքարային և ալյուրային։ Հրուշակեղենը պատրաստելիս օգտագործում են շաքար, մեղր, մրգեր ու հատապտուղներ, զանազան հյութեր, ցորենի ալյուր, կաթ, կաթնասեր, յուղ, կակաո, սուրճ, ձու, ընկույզ, անուշահոտ տարբեր նյութեր ու բազմաթիվ այլ մթերքներ։

Հրուշակեղենի բարձր սննդարարությունը պայմանավորված է ածխաջրերի, ճարպերի ու սպիտակուցների զգալի պարունակությամբ։ Շատ տեսակներ վիտամինացվում են։ Իսկ դիետիկ ու բուժական նպատակով պատրաստվող հրուշակեղենը սովորականից տարբերվում է իր քիմիական բաղադրությամբ։

Հրուշակեղենը արտադրվում է հրուշակեղենի ֆաբրիկաներում, հացի գործարանների մասնագիտացված արտադրամասերում։