Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մրգեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Culinary fruits front view.jpg

Մրգերը ծառերի, թփերի, ծառաթփային բույսերի ուտելի պտուղներ են։ Տարբերում են մրգի հետևյալ հիմնական խմբերը․ սերմնապտունղներ՝ խնձոր, տանձ, սերկևիլ և այլն, կորիզապտւղներ՝ ծիրան, դեղձ, բալ, սալոր և այլն, արևադարձայիններ և մերձարևադարձայիններ՝ արքայախնձոր, ադամաթուզ, նուռ, թուզ, մանգո, ցիտրուսային՝ նարինջ, կիտրոն, մանդարին, թուրինջ և այլն, հատապտուղներ՝ հաղարջ,մորի, մոշ, ելակ, խաղող և այլն։

Միրգն արժեքավոր սննդամթերք է։ Պարունակում է դյուրամարս ածխաջրերն՝ շաքարներ, օրգանական թթուներ, C և այլ վիտամիններ, հանքային աղեր (կալիումի, երկաթի, կալցիումի, ֆոսֆորի և այլն), պեկտինային և օրգանիզմի համար օգտակար այլ նյութեր։ Ըստ պտղի տեսակի՝ այս նյութերի քանակը խիստ տատանվում է։

Մեծ քանակությամբ C վիտամին են պարունակում մասուրը չիչխանը, սև հաղարջը, կիտրոնը, նարինջը, խնձորի որոշ սորտեր։Միրգը (բանջարեղենի հետ) օրգանիզմը վիտամիններով ապահովվող հիմնական աղբյուրներից է։ Ավելի շատ կարոտին (A-նախավիտամին) պարունակում են ծիրանը, սալորը, մասուրը և չիչխանը, P վիտամին՝ մասուրը, ցիտրուսայինների պտուղները, սև հաղարջի ու սևապտուղ արոսենու հատապտուղները։

Առավել շատ շաքարներ (գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարող) պարունակում են խաղողը, թուզը, խուրման, ծիրանը, դեղձը, բալը, սալորը, խնձորը, սերկևիլը, նարինջը, մանդարինը։

Օրգանական թթուներով (խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու) հարուստ են կիտրոնով, հաղարջը, սալորը, բալը, գետնամորին, մորին և շատ այլ պտուղներ ու հատապտուղներ։Օրգանական թթուները ապահովվում են մարսողության համար անհրաժեշտ թթվային հավասարակշռությունը։

Շատ մրգեր՝ սերկևիլը, խնձորը, դեղձը, նարինջը և այլն, պարունակում են մեծ քանակությամբ պեկտինային (դոնդողացնող) նյութեր։

Մրգերի հանքային աղերի արժեքը պայմանավորված է վիտամինների հետ դրանց նպաստավոր զուգակցությամբ։Հանքային աղերով (հիմնականում՝ կալիումի) առանձնապես հարուստ են ծիրանը, խաղողը, բալը, սալորը, կեռասը և այլն։ Երաթի աղերը առավել շատ պարունակում են խնձորը, տանձը, ծիրանը, դեղձը, սալորը, բալը, կեռասը և այլն

Սերկևիլի, անձի, խնձորի, նռան, խուրմայի որոշ սորտեր,ինչպես նաև հապալսենու հատապտուղները հարուստ են աղաղանյութերով։Դրանք մրգերին տալիս են տտիպ համ և բարձացնում նրանց մեջ C վիտամինի ակտիվութունը, նպաստում դրա յուրացմանը։

Մրգի կեղևն ավելի շատ վիտամիններ է պարունակում, քան պտղամիսը, իսկ վերջինիս արտաքին շերտերը՝ ավելի, քան ներքինները։ Հասած մրգերի սննդանյութերը ավելի հեշտ են յուրացվում։