Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մեղր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Honey comb02.jpg

Մեղրը քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է, որը պատրաստում են մեղուները՝ մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարներից։ Մեղրը լինում է դեղնավուն և մուգ դեղնավուն։ Մեղրի բույրն ու համը պայմանավորված են բույսերի նեկտարով։

Մեղրն ունի բուժիչ հատկություն և լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ՝ մրսածության, սիրտանոթային և այլ հիվանդությունների ժամանակ։

Մեղրը լավ պահպանվող մթերք է, հազվադեպ է փչանում։ Շաքարի բարձր պարունակության շնորհիվ մեղրում մանրէները չեն բազմանում, բայց կարող են առաջանալ որոշ սնկեր։