Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կենդանաբանական այգի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Lion Yerevan zoo park.jpg

Սա մի այնպիսի այգի է, ուր ապրում են զանազան կենդանիներ, ոմանք՝ վանդակներում, մյուսներն՝ առանց վանդակների, ցանկապատված տարածություններում։ Այլ խոսքով ասած՝ սա ձեր սիրելի գազանանոցն է։ Ձեզանից շատ շատերն են, անշուշտ, եղել Երևանի կենդանաբանական այգում, հիացած կանգ առել արհեստական լճակի մոտ, ուր լողում են բադեր, սագեր, սև ու սպիտակ կարապներ և ջրային այլ թռչուններ։ Անցյալում կենդանաբանական այգիների բադերի թևերը խուզում էին, որպեսզի նրանք չկարողանային թռչել հեռանալ։ Իսկ հետո գիտնականները որոշեցին նրանց լրիվ ազատ թողնել։ Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ արեցին բադերը։ Նրանք կենդանաբանական այգուց չհեռացան անգամ ձմռանը և մնացին ապրելու այնտեղ, ուր մարդիկ կերակրում էին նրանց ու չէին խրտնեցնում։ Իսկ ա՛յ առյուծին, օրինակ, վանդակում են պահում։ Մարդիկ նաև հոգում են, որ վանդակում կամ ցանկապատված տարածություններում ապրող կենդանիները կարողանան հեշտությամբ դիմանալ գերությանը։ Բնության մեջ կենդանիները հարկադրված են լինում անընդհատ կեր փնտրել, թաքնվել կամ փախչել թշնամիներից։ Մինչդեռ կենդանաբանական այգում կենդանուն կերակրում են այնքան, որքան պետք է, չկա նաև որևէ մեկից փրկվելու անհրաժեշտություն։ Դրա համար էլ այդպես աներկյուղ են իրենց զգում թե՛ վայրի սագերն ու կարապները և թե՛, նույնիսկ, արջեր: Եվ կենդանաբանական այգին դառնում է շատ կենդանիների երկրորդ տունը։ Բայց ոչ բոլոր կենդանիներն են անմիջապես հարմարվում «գազանանոցային» պայմաններին։ Կենդանաբանական այգիների աշխատողները մեծ ջանք են գործադրում, որ բոլոր կենդանիներն ընտելանան նոր կյանքին, իրենց հանգիստ զգան և ուրախություն պատճառեն այցելուներին։ Այցելուներին հրճվանք պատճառելը կենդանաբանական այգու խնդիրներից մեկն է միայն: Որպես կանոն, այստեղ ապրում են այնպիսի կենդանիներ, որոնց սպառնում է անհետացման վտանգը։ Եվ եթե չլինեին կենդանաբանական այգիները, ապա հազվագյուտ շատ գազանների, թռչունների, սողունների, երկկենցաղների ու ձկների մենք, հավանաբար, այդպես էլ երբեք չէինք տեսնի։ Այստեղ հազվագյուտ կենդանիներին ուսումնասիրում են, փորձում բազմացնել։

Երևանի կենդանաբանական այգում, որը հիմնադրվել է 1940 թվականին և այնտեղ պահվում են բազմաթիվ կենդանիներ։

Կենդանաբանական այգում գիտնականներն անհամեմատ ավելի հեշտ են ուսումնասիրում կենդանիների կյանքը, քան բնության մեջ։ Այստեղ հնարավոր է շատ ուշադիր հետևել ու զննել ամենազգոլյշ ու ամենավտանգավոր կենդանիներին անգամ։