Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Զազիրք

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Զազիրք, արյունածուծ երկթևանի միջատների տարբեր տեսակների մեծ խումբ, որի մեջ մտնում են մոծակները, մժեղները, մլակները, գիշերային մլակները, մժղուկները, մոզերը, քոռուկները, գորեխները և որոշ արյունածուծ ճանճեր:

ՀՀ-ում տարածված են Արարատյան դաշտում, Վայոց ձորի մարգում: Արտաքին մակաբույծներ են, նաև մարդու և կենդանիների մի շարք մակաբուծ. ու վարակիչ հիվանդությունների (սիբիրախտ, խլնախտ, ձիերի վարակիչ սակավարյունություն, մարդկանց մալարիա, լեյշմանիոզ, տուլարեմիա և այլն) փոխանցողներ:

Զազիրքի համախմբված տեսակների զարգացումն ու զանգվածային բազմացումը կապված են խոնավության, հոսող և կանգնած ջրերի առկայության հետ:

Զազիրքը զգալի տնտ. վնասներ է պատճառում, որից խուսափելու համար անհրաժեշտ է ձեռնարկել պայքարի համալիր միջոցառումներ, զարգացման առաջին փուլում (թրթուրային շրջան) և սեռահասուն ձևերի դեմ տարբեր միջատասպան ու վանող պատրաստուկների օգտագործում: Արդյունավետ է նաև կենդանիների գիշերային արածեցումը: