Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ջուր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Splash 2 color.jpg

Առանց ջրի կյանք չկա․ ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ։ Առանց ուտելիքի կարելի է ապրել շատ ավելի երկար, քան առանց ջրի։ Մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր՝ մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից։

Ջուրն զբաղեցնում է երկրագնդի մակերևույթի 2/3 մասը, և միայն 1/3 մասն է բաժին ընկնում ցամաքին։ Ջուրն ամենուր է՝ օվկիանոսներում ու ծովերում, գետերում ու լճերում, գետնի տակ ու հողում։ Սառցադաշտերն ու այսբերգները նույնպես ջուր են, միայն թե՝ սառած։ Շատ ջուր կա մթնոլորտում ամպերը, մառախուղը, գոլորշին, անձրևը և ձյունը։

Ջուրը մի կարևոր հատկություն էլ ունի․ նրա մեջ հեշտությամբ լուծվում են բազմաթիվ նյութեր։ Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չկա։ Այն հաջողվում է ստանալ միայն լաբորատորիայում։ Այդպիսի ջուրն անհամ է, նրա մեջ չկան կենդանի օրգանիզմին անհրաժեշտ աղեր։ Իսկ ծովի ջրում չափազանց շատ ու բազմատեսակ աղեր են լուծված, այդ պատճառով էլ այն ևս խմելու համար պիտանի չէ։

Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի փոխվում։ Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի մակերևույթից ջուրը գոլորշիանում է, գոյանում են ամպեր։ Դրանք անձրևի կամ ձյան տեսքով տեղում են Երկրի վրա, և ջուրը նորից վերադառնում է ցամաք ու օվկիանոսներ։

Սակայն Երկրի վրա մաքուր ջրի քանակությունը գնալով պակասում է։ Մարդիկ ավելի ու ավելի շատ ջուր են օգտագործում արդյունաբերության պահանջների համար, արտադրության թափոններով աղտոտում ջուրը։ Ինժեներներն արդեն ստողծել են ջրի մաքրման զանազան եղանակներ։ Մեր երկրում արգելված է արդյունաբերական թափոններն ու կեղտաջրերը ջրավազանների մեջ լցնելը։ Ջուրն անհրաժեշտ է պահպանել։