Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Միջատներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Insects collage.jpg

Միջատները կենդանի էակներ են, որոնց մեծ մասը, կարող է թռչել։ Կենդանիների այս խումբը ամենաբազմազանն է։ Ներկայումս կա ավելի քան 1 միլիոն տեսակ, գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ։

Միջատների մարմինը բաղկացած է երեք մասից՝ գլուխ, կուրծք և փորիկ։ Բերանը, աչքերը և բեղիկները, որոնց օգնությամբ միջատներն զգում են հոտը և շոշափում շրջապատող առարկաները, գլխի վրա են։ Կրծքին տեղադրված են շարժողության օրգանները։ Միջատների մեծամասնությունը ունի 3 զույգ ոտքեր և 2 զույգ թևեր։ Մարսողական համակարգը գտնվում է փորիկում։