Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մակաբույծներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մակաբույծներն ուրիշ օրգանիզմների տերերի հաշվին սնվող և դրանց վնասող օրգանիզմեր են։ Նրանք սովորաբար ախտահարում, թուլացնում ու հյուծում են տիրոջ օրգանիզմը, իսկ եթե տերը չի հիվանդանում, դառնում է մակաբույծակիր և դրանց տարածման ազբյուր։ Շատ մակաբույծներ տիրոջ օրգանիզմում առաջացնում են հակամարմիններ, որոնք իրենց հերթին առաջեն բերում իմունիտետի ռեակցիաներ։ Տրբերում են արտաքին և ներքին մակաբույծներ։ Արտաքին մակաբույծներն ապրում են տիրոջ արտաքին ծածկույթների վրա, իսկ ներքինները՝ տիրոջ ներքին օրգաններում և հյուսվածքներում։ Արտաքին մակաբույծներն առավելապես արյունածուծ են։ Ներքին մակաբույծներն կարող են լինել մաշկի մեջ, քթի խոռոչում, ականջներում, բերանում, աչքի մեջ, աղիքներում, հյուսվածքներում, արյան մեջ։ Մակաբույծները լինում են ժամանակավոր և մշտական։ Ժամանակավոր մակաբույծներն ապրում են արտաքին միջավայրում։ Մշտական մակաբույծները մշտապես ապրում են տիրոջ վրա կամ օրգանիզմում։

Բուսական ծագման մակաբույծներից են բակտերիաները, սնկիկները, որոշ բարձրակարգ բույսեր և այլն։ Չկան մակաբույծ մամուռներ, պտերանմաններ և մերկասերմեր։ Մակաբույծ բույսերի համար տեր կարող են լինել ոչ միայն բույսերը, այլև կենդանիները և մարդը։ Սնկիկները վնասում են մաշկը, մազերը, թոքերը և այլն։

Մի շարք մակաբույծներ կարող են դառնալ համաճարակների պատճառ և խլել հազարավոր մարդկային կյանքեր։