Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հարավային Ամերիկա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հարավային Ամերիկա, աշխարհի 6 մայրցամաքնեից մեկը։ Մեծությամբ 4-րդն է՝ 17.8 միլիոն կմ²։ Հարավային Ամերիկան ընկած է արևմտյան կիսագնդում, իսկ հասարակածն անցնում է նրա հյուսիսային մասով։ Հարավային Ամերիկայի ամենաերկար գետը՝ Ամազոնն է (6.437 կմ), ամենամեծ լիճը՝ Մարակաիբոն (13,3 հզ. կմ²), ամենամեծ կղզին՝ Հրո Երկիր(47.992 կմ²), ամենամեծ անապատը՝ Ատակաման (181,3 հզ. կմ²), ամենամեծ պետությունը՝ Բրազիլիան (8.514,9 հզ. կմ²), ամենափոքր պետությունը՝ Սուրինամը (163,8 հզ. կմ²), ամենախոշոր քաղաքը՝ Սան Պաուլո։

Ափագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Ամերիկայի ափերը արևելքից և հյուսիսից ողողում են Ատլանտյան, իսկ արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսների ջրերը։ Հյուսիսում Կարիբյան ծովն է, արևելքում՝ Լա-Պլատայի ծոցը, հարավում՝ Մագելանի նեղուցը, որը մայրցամաքը բաժանում է Հրո Երկիր կղզուց։ Սրանից հարավ Դրեյկի լայն նեղուցն է, որով մայրցամաքը բաժանվում է Անտարկտիդայից։

Երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Ամերիկայի պետություններն են՝ Արգենիտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Վենեսուելան, Գայանան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Սուրինամը, Ֆոլկլենդյան կղզիները, Ֆրանսիական Գվիանան, Չիլին, Էկվադորը, Հարավային Ջորջիան և Հարավային Սանդվիչյան կղզիները։