Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ագռավ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Corvus corax (Pcb21).jpg

Ագռավների տեսակներից հայտնի է 100 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում։ Հյուսիսում ապրողները չվող են, հարավում ապրողները՝ չեն չվում։ Հայաստանի Հանրապետությունում կա 8 տեսակ։ Սև ագռավների կտուցը և ոտքերն ամուր են, թևերը՝ լայն ու կարճ, պոչը՝ ուղիղ, կլորավուն։ Փետրավորումը մոխրագույն է կամ սև, հաճախ՝ մետաղական փայլով։ Բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ՝ դնելով 2-8 ձու։ Սև ագռավը շատ է տարածված լեռներում։

Մոխրագույն ագռավները մեծ վնաս կարող են պատճառել մանր (հատկապես՝ ջրլող) թռչունների ձագերին ու ձվերին։ Հսկայական երամներով գիշերում են ծառաշատ զբոսայգիներում, շենքերի տանիքներում։ Անհանգստացնում են մարդկանց իրենց տհաճ կռռոցներով։ Շատ աղմուկ են ստեղծում փողոցներում։

Սովորական կաչաղակի պոչը երկար է։ Երևան է թափանցել 1970-ական թվականներին։ Վնասակար է. ոչնչացնում է որսորդական և այլ մանր թռչուններ (կաքավ, լոր, արտույտ) ու մեծ քանակությամբ ձվեր։

Ալպիական ճայը սավառնում է մեծ բարձրություններում։ Բարձրադիր լեռնային գոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն։

Կարմրակտուց ճայն աղմկարար է։ Սավառնում է մեծ բարձրություններում, ձմռանն իջնում է ցածրադիր վայրեր։

Մեծ անտառային կաչաղակները հարևանությամբ բնադրող թռչունների (օրինակ՝ հողմավար բազեի) հետ թռիչքային խաղեր են անում, որոնք ժամանցի տպավորություն են թողնում։

Սովորական ճայը տարածված է տափաստաններում և հովիտներում։ Օգտակար է, որոշակի դեր ունի վնասատու միջատների ոչնչացման գործում։

Արջնագռավի երկարությունը մինչև 66 սմ է։ Փետուրները խիտ են, փայլուն ու սև։ Արջագռավն ամենակեր է, ուտում է մրգեր, հացահատիկ, ամեն տեսակ կանաչեղեն, ավերում նաև բներ՝ գողանալով, նույնիսկ, խոշոր որորների ձվերն ու ձագերին։ Ոչնչացնում է փոքրիկ նապաստակներին և որոշ կրծողների, չի խորշում նաև լեշից: Ունի սուր լսողություն և տեսողություն: Կարողանում է ապրել թե՛ հյուսիսում ու արևադարձային գոտիներում և թե՛ անապատներում ու ավելի քան 4 հազար մետր բարձրությամբ խստաշունչ լեռներում: