Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Փոքրասիական ծառագորտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Beqikê Hêşîn.jpg

Փոքրասիական ծառագորտ (Hyla savignyi), անպոչ երկկենցաղների կարգի ծառագորտերի ընտանիքի իսկական ծառագորտերի ցեղի գորտ:

ՀՀ-ում տարածված է Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Բնակվում է տաք ու չորային գոտու ջրամերձ վայրերում: Մարմնի երկար. 1,3-4,7 սմ է: Մեջքի գունավորումը կարող է փոխվել՝ կախված միջավայրի ջերմաստիճանից և գորտի ֆիզիոլոգիական վիճակից: Մեջքը կանաչավուն է, բաց կանաչավուն, գորշ դեղին կամ ավելի մուգ: Մարմնի կողքերով անցնող մուգ գիծը հետևի ոտքերից քիչ առաջ ընկած հատվածում կոր չի ձևավորում: Փորիկը սպիտակ է կամ դեղնավուն: Արուների արտաքին ծնոտի տակ կա մուգ գույնի ձայնապարկ: Նրա միջոցով արուներն արձակում են բարձր, սղոցելու նման ձայներ: Վարում է մթնշաղային ու գիշերային կենսակերպ, առավելապես անձրևոտ եղանակին՝ նաև ցերեկային: Սնվում է թռչող միջատներով, նաև՝ մրջյուններով, թրթուրներով: Ձմեռման է անցնում աշնանը՝ թաքնվելով փոսերում, փչակներում, քարակույտերում: Փոքրասիական ծառագորտերը ձմեռումից դուրս են գալիս և ջրամբարների մոտ հավաքվում գարնան կեսերից: Ձվադրությունն սկսվում է ապրիլի վերջին և տևում մոտ 1 ամիս: Էգը ձվադրում է մասնաբաժիններով՝ փոքր կույտերով (270-315 ձու): Գորտնկիթը դնում է ջրամբարի հատակին: Կերպարանափոխությունն ավարտվում է 1-1,5 ամսից: Սեռահասուն են դառնում 3-4 տարում:

Օգտակար է. ոչնչացնում է վնասատու փափկամարմիններին և միջատներին:

Հաճախ խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ: