Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աշուն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Աշունը, տարվա չորս եղանակներից մեկն է, որը գտնվում է ամռան և ձմռան միջև։ Աշունը անցումային ժամանակաշրջան է, երբ օրվա լուսավորվածությունն ու օդի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում են։

Աշուն

Օրացուցային աշուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմված է երեք ամիսներից՝ Հյուսիսային կիսագնդում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր, իսկ Հարավայինում՝ մարտ,ապրիլ և մայիս։ Հյուսիսային կիսագնդում տևում է աշնանային գիշերհավասարի օրից (սեպտեմբերի 23) մինչև ձմեռային արևադարձի օրը (դեկտեմբերի 22) Հարավային կինագնդում գարնանային գիշերահավասարի օրից (մարտի 21) մինչև ամառային արևադարձի օրը (հունիսի 22)

Ասոցացիան բերքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնանը տաք եղանակը փոխարինվում է սառը եղանակով, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջանում հավաքել բերքը: Այս պատկերները արտացոլվում են գեղարվեստական ստեղծագործություններում և գրականության մեջ: Արևմտյան կուլտուրան աշունը նկարագրվում է որպես գեղեցիկ գեր կին, որը կրում է գեղեցիկ, գույնզգույն զարդեր և մրգեր, խոտով զարդարված գույնզգույն հացահատիկ, որն էլ յուրահատուկ էր տվյալ ժամանակների համար: Շատ հին քաղաքակրթություններ աշնանը նշել են գեղեցիկ տոներ, օրինակ՝ բերքի տոնը, որը նշվում է նաև հիմա: Նշվում են նաև Գովաբանության օր Միացյալ նահանգներում և հրեական Սուկկոտ, որի արմատները գալիս են լիալուսնի տոնի կամ բերքի տոնի պատմական փառատոններից: Կան նաև հյուսիսամերիկյան հնդիկների ավանդական տոների մերօրյա ներկայացման տոներ, չինական Լուսնային տոն, շատ-շատ նույնանման տոներ՝ այլ ցեղերից կամ ազգերից փոխանցված: Նրանցում արտացոլված ուրախ նոտաների մեջ առկա է նաև փոքր-ինչ տխուր նոտա, որը կապվում է ցրտի և ծերանալու թախծոտ տրամադրությունների հետ։