Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սոս Սարգսյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Սոս Սարգսյանը 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1954-1991 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնին դերասան, 1991 թվականներից Համազգային թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարն է։ 1992 թվականներից դասավանդել է Երևանի թատերարվեստի և կինոյի պետական ինստիտուտում։

Սարգսյանը դեռևս ստեղծագործության վաղ շրջանից, դրսևորել է բնութագրական դերասանին բնորոշ հատկանիշներ իր դերակաատարումներում։ Նրա դերասանական խառնվածքն առավել համոզիչ արտահայտվել է իր նախասիրած՜ տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորումներում։

Սարգսյանն առանձնահատուկ տեղ ունի նաև հայ կինոյում, որտեղ ստեղծել է ազգային տիպական և մնայուն կերպարներ՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո» ֆիլմերում։ Խորհրդային կինոյում ոստիկանների կերպարի անձնավորման փայլուն օրինակներից է Սարգսյանի Քննիչը։

Սարգսյանը հանդես է եկել նաև ասմունքով։ Շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում։

Սարգսյանը գրել է «Վարագույրից այս կողմ», «Ընդհատում», «Մենք ու մերոնք» երկերը։

Սարգսյանը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 83 տարեկան հասակում։ Թաղվել է Երևանում։