Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գաբրիել Սունդուկյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Gabriel Sundukyan.jpg

Գաբրիել Սունդուկյանը ծնվել է Թիֆլիսում 1825 թվականի հունիսի 26֊ին։ Նա բնիկ թիֆլիսեցի էր։ Առևտրական հայրը շուտ էր մահացել` ընտանիքի հոգսը թողնելով կնոջը։ Վերջինս ոչինչ չի խնայել երեխաների կրթության և դաստիրակության համար։

Սունդուկյանը նախնական կրթությունն ստացել է տանը` հմուտ ուսուցիչների ղեկավարությամբ։ Սովորել է եվրոպական լեզուներ, ավելի խորությամբ տիրապետել է ֆրանսերենին։ Այնուհետև Խաչատուր Աբովյանի պանսիոնում աշակերտել է նրան։ Խորացրել է ռուսերենի իմացությունը, ինչը հետո կատարելագորել է պետական գիմնազիայում։

Ավարտելով գիմնազիան` 1846-ին ուղևորվում է Սանկտ Պետերբուրգ և կրթությունը շարունակում տեղի համալսարանի արևելյան լեզուների բաժնում։ Այստեղ նա շփվում է ռուսական բարձր մշակույթի հետ, կարդում ռուս նշանավոր գրողների երկերը, հաճախում թատրոն։ Գրում է ատենախոսություն պարսկական տաղաչափության մասին։

1850-ին ավարտելով ուսումը` վերադառնում է Թիֆլիս և Կովկասի փոխարքայության գրասենյակում ստանձնում թարգմանչի պաշտոն։ 1853 թվականին կենցաղային մի միջադեպի պատճառով Թիֆլիսից աքսորվում է Դերբենդ, որտեղից վերադառնում է 1858-ին։

Թիֆլիսում աշխատանքի է անցնում ճանապարհների կովկասյան վարչությունում։ Աշխատանքին զուգընթաց ծավալում է աշխույժ գրական և մշակութային գործունեություն։ Նպաստում է Թիֆլիսի հայկական դպրոցների բարեկարգմանը, իր հեղինակության շուրջ համախմբում մշակութային կյանքը։

Թոշակի անցնելիս Սունդուկյանն ուներ քաղաքացիական գեներալի կոչում։

Մահացել է 1912 թվականի մարտի 16-ին և թաղվել Թիֆլիսում։

Գաբրիել Սունդուկյանը թեև գրել է նաև արձակ գործեր, բայց առավել նշանավոր է որպես թատերագիր։ Նրա հայտնի թատերգություններն են` «Պեպո», «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ», «Խաթաբալա», որոնց մեջ պատկերում է իր ժամանակի կյանքն ու բարքերը։

Սունդուկյանն իր թատերագրությունները բնորոշել է որպես «կատակ»։ Եվ, իրոք, նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ ունի նաև երգիծանքը։ Այդպիսին են ինչպես «Խաթաբալա»-ն, այնպես և «Բաղնըսի բոխչա»-ն, որ փոխաբերաբար նշանակում է բամբասանքի կծիկ։

Մինչև Սունդուկյանը հայոց բեմերում իշխում էին պատմական անցյալը ոգեկոչող թատերգությունները։ Սունդուկյանն առաջինն էր, ով հայացք ուղղեց իր ժամանակին և բեմ հանեց իրական մարդկային կյանքը դրամատիկ լարվածությամբ։

Սունդուկյանը հիմնականում ստեղծագործել է Թիֆլիսի բարբառով։ Այդ բարբառով նրանից առաջ գրել էր Սայաթ-Նովան։