Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ռոբեռտո Կառլոս

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ռոբեռտո Կառլոս

Ռոբերտո Կառլոս դա Սիլվա Ռոշա բրազիլացի ձախ պաշտպան։ 2002 թվականի աշխարհի չեմպիոն, ընդգրկվում է ՖԻՖԱ-ի լավագույն հայրուր ֆուտբոլիստների շարքում։ Նա հայտնի է իր ֆանտաստիկ արագությամբ և իր հեռվից ուժգին հարվածների կատարմամբ։ Երկար ժամանակ նրան էր պատկանում ամենաուժգին հարվածի և ամենարագ ընթացող գնդակի աշխարհի ռեկորդները՝ 198կմ/ժ, այս ռեկոռդը այնուհետև թարմացրեց գերմանացի Լուկաս Պոդոլդկին 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ՝ 201 կմ/ժ։ Տուգանային հարվածները Կառլոսը իրականացնում է ոտքի դրսի մասով, որի հետևանքով գնդակի հետագիծը անկանխատեսելի է դառնում։ 1995 թվականին Ռոբեռտո Կառլոսին առաջարկեցին տեղափոխվել անգլիական Միդլսբռո, սակայն գործարքը չկատարվեց և 1995 թվականի հուլիսին Կառլոսը տեղափոխվեց Ինտեր։ Տրանսֆերի 3․5մլն եվրո։ Ինտերի կազմում իր նորամուտը նշեց 1995 թվականի օգոստոսի 27-ին Սերիա Ա-ի շրջանակներում՝ Վիչենցոի դեմ խաղի ժամանակ, որը ավարտվեց 1։0 Ինտերի հաղթանակով։ Ինտերի գլխավոր մարզիչ՝ Ռոյ Հոջսոնը Կառլոսին օգտագործում էր, որպես ձախ կիսապաշպան։ Ակումբի կազմում Կառլոսը անցկացրեց 34 հանդիպում և դարձել է 7 գոլի հեղինակ (30 խաղից 5 գոլ Իտալիայի առաջնությունում 2 խաղից 1 գոլ ՈՒԵՖԱ-ի գավաթում և 2 խաղից 1 գոլ Իտալիայի գավաթում)։ Վերջին հանդիպումը Կառլոսը անցկացրեց 1996 թվականի մայիսի 12-ին Ռոմայի դեմ հանդիպման ժամանակ, որը ավարտվեց Ռոմայի հաղթանակով (0։1)։ 1996 թվականի հուլիսին Ռոբերտո Կառլոսը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Տրանսֆերի արժեքը կազմեց 6մլն եվրո։ Արդեն Կառլոսը Մադրիդի Ռեալում իր երկրորդ հանդիպման ժամանակ դարձավ գոլի հեղինակ, գրավելով Բետիսի դարպասը։ Իր առաջին տարում Կառլոսը անցկացրեց 42 հանդիպում, դառնալով 5 գոլի հեղինակ։ Այդ տարում նրա օգնությամբ Ռեալ մադրիդը դարձավ Իսպանիաի առաջնության չեմպիոն։ Մեկ տարի անց Կառլոսը դառնում է Չեմպիոնների Լիգայի հաղթող։ 2000 թվականին Ռոբեռտո Կառլոսը կրկնեց իր հաջողությունը, նորից հաղթելով Եվրոպայի լավագույն ակումբ տիտղոսը։ 2003 վականին խոսակցություն կար, թե Կառլոսը կարող է տեղափոխվել Ինտեր կամ Չելսի, սակայն տրանսֆեր չի կայանում և Ռոբերտոն կնքում է նոր պայմանագիր իսպանական ակումբի հետ։ 2007 թվականին Կառլոսը հայտարարում է, որ լքում է Ռեալը։ Արքայական ակումբի կազմում Ռոբերտոն անցկացրեց 584 հանդիպում դառնալով 71 գոլի հեղինակ, որից 370-ը և 47 գոլի Լա Լիգայի շրջանակներում։ Մադրիդի Ռեալի կազմում այլազգի ֆուտբոլիստներից միայն Ալֆրեդո դի Ստեֆանոն էր Լա Լիգայի շրջանակներում անցկացրել 329 հանդիպում, իսկ Կառլոսի 370 հադիպումը դարձավ ռեկորդային։ 2007 թվականին Կառլոսը ուներ առաջարկնոր Միլանի Ինտերից և անգլյական Չելսիից, սակայն 2007 թվականի հունիսի 19-ին Ռոբերտոն ստորագրեց 2 տարվա պայմանագիր թուրքական Ֆեներբահչեի հետ։ Կառլոսը իր նորամուտը նշեց Թուրքիայի սուպերգավաթում Բեշիկտաշի դեմ հանդիպման ժամանակ։ 2007 թվականի օգոստոսի 25-ին Ռոբերտոն խփեց իր առաջին գոլը թուրքական ակումբի կազմում։ Մրցաշրջանի վերջերում Կառլոսը ստանում է լուրջ վնասվացք և չի կարողանում մասնակցել տուրի մնացած հանդիպումներին, իսկ Ֆեներբահչեն պայքարում էր չեմպիոնեւթյան համար Գալաթասարայի հետ։ Արդյունքում ֆեներբահչեն չկարողացավ դառնալ չեմպիոն և նվաճեց արծաթե մեդալ։ Ռոբերտո Կառլոսը ասաց, որ շատ դժգոհ է արդյունքից, և ամեն ինչ կանի, որ մյուս մրցաշրջանում թիմը դառնա չեմպիոն։ 2009 թվականի հունվարի 21-ին Կառլոսը մեկ տարով ավելացնում է պայմանագիրը թուրքական ակումբի հետ։ Վերջին հանդիպումը թիմի կազմում Կառլոսը անցկացրեց 2009 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրոպայի Լիգայի՝ Շերիֆի դեմ խաղում։