Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Իտալիա

Vikidia-ից
Իտալիաի դրոշը

Իտալիան Եվրոպայի հայտնի երկրներից մեկն է։ Իտալիայի մայրաքաղաքը Հռոմն է։ Իտալիայում գտնվող ամ,ենամեծ քաղաքը Հռոմն է։ Իտալիայի նախագահը Սերջիո Մատարելլան է, իսկ վարչապետը՝ Պաոլո Ջենտիլոնին։ Իտալլիայի հայտնի տեսարժան վայրերից են Կոլիզեումը, Պիզայի աշտարակը և այլն․․․

Իտալիա դիրքը

Իտալիա (իտալ.՝ Italia, պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն (իտալ.՝ Repubblica italiana)[6][7][8][9], ունիտար խորհրդարանական հանրապետություն Եվրոպայում: Տեղակայված է Միջերկրական ծովի սրտում: Իտալիան ազատ ցամաքային սահմաններ ունի Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Սան Մարինոյի և Վատիկանի հոտ: Իտալիայի տարածքը կազմում է 301.338 կմ քառակուսի (116,347 քառակուսի մղոն) և հիմնականում ունի հանգիստ սեզոնային և Միջերկրածովային կլիմա: Իր տեսքի պատճառով հաճախ այն անվանում են lo Stivale (կոշիկ)[10][11]: 61 միլիոն բնակչությամբ Իտալիան չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական Միությունում:

Անտիկ ժամանակաշրջանում հին կարթագենացիները, փյունիկիացիները և հույները Իտալիայի հարավում հիմնել են բնակավայրեր, էտրուսկները և կելտերը բնակվել են Իտալիայի կենտրոնական հատվածում, իսկ հյուսիսում բնակեվել են հին իտալական տարբեր ցեղեր և ժողովուրդներ, որոնք հետագայում սփռվել են ողջ Ապենինյան թերակղզով մեկ: Իտալական ցեղերը հիմնել են Հռոմեական թագավորությունը, որը հետագայում դարձավ հանրապետություն և նվաճեց հարևան քաղաքակրթությունները: Հռոմը հետագայում հասավ իր հզորության գագաթնակետին և նվաճեց հին աշխարհի մեծ մասը: Նա դարձավ արևմտյան քաղաքակրթության մշակութային, քաղաքական և կրոնական առաջատար կենտրոնն աշխարհում:

Վերածնունդը սկսվեց Իտալիայում և սփռվեց ամբողջ Եվրոպայում` առաջ քաշելով նոր հայացքներ հումանիզմի, գիտության, հայտնագործությունների և արվեստի ոլորտներում: Վերածննդի դարձավ իտալական մշակույթի ծաղկման ժամանակաշրջան՝ տալով այնպիսի հայտնի արվեստագետներ և գիտնականներ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Գալիլեո Գալիլեյը, Միքելանջելոն և Նիկոլո Մաքիավելին: Իտալացի հայտնագործողներ, ինչպիսիք են Մարկո Պոլոն, Քրիստափոր Կոլումբոսը, Ամերիգո Վեսպուչին և Ջիովաննի դա Վարացանոն, բացահայտեցին նոր ճանապարհներ դեպի Հեռավոր Արևելք և Նոր աշխարհ` օգնելով Եվրոպային մտնել Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջան: Սակայն Իտալիայի առևտրային և քաղաքական հզորությունը անկում ապրեց, երբ հայտնաբերվեցին դեպի Ասիա շրջանցող ուղիները:[13][14][15]: Հետագայում իտալական քաղաք պետությունները սկսեցին արյունահեղ պատերազմները միմյանց հետ, որոնք հայտնի են 15-ից 16-րդ դարերի Իտալական պատերազմներ անվամբ: Արդյունքում իտալական քաղաք-պետոթյունները թուլացան և նրանցից ոչ մեկը չդարձավ առաջնորդ ուժ: Քաղաք պետությունների թուլացումը առիթ հանդիսացավ եվրոպական տերությունների կողմից դեպի Իտալիա արշավանքների, որոնցից էին Ֆրանսիան, Իսպանիան և Ավստրիան: