Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նվագախումբ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հին հունական թատրոնում բեմի առջև կար կիսաշրջանաձև մի հարթակ, ուր տեղավորվում էր երգչախումբը ամեն մի ներկայացման պարտադիր մասնակիցը, որն իր երգամասը կատարում էր ռիթմիկ ու սահուն շարժումներով:

Այդ հարթակն անվանում էին «օրխեստրա», որը ծագում էր «օրխեոմայ» «պարել» բառից հետագայում «օրխեստրան» անցավ պտուղը,պտղի ուրիշ ժողովուրդների լեզու- կտրվածքը ների մեջ և, փոփոխվելով, դարձավ «օրկեստր», որով անվանում էին արդեն երաժըշտական ստեղծագործությունները համատեղ կա¬ տարող երաժիշտների կոլեկտիվները ձւսյերն օրկեստրն անվանում են: նվագախումբ Նվագախմբերն առաջին անգամ Երևան Են եկել 16-րդ դարում ճիշտ է, մինչ այդ էլ երաժիշտները հաճախ խմբեր էին կազմում և համատեղ նվագում, սակայն այդ խմբերը մշտական տական կազմ չէին ունենում Նրանց նը վագակցությամբ մարդիկ կրոնական ծեսեր էին կատարում, երգում էին, պարում, հատուկ քայլքով անցնում զինվորական շքերթների ժամանակ: Եվ երբ կայունացավ ունկնդիրների առջև երաժշտական զանազան ստեղծագործություններ կատարող երաժիշտների կազմը, առաջացավ և նվագախումբը: Չորս հարյուր տարվա ընթացքում նվագախմբերը շատ անգամ են կերպարանափոխվել: Նվագարանների կազմին համապատասխան նրանք ստացել են այս կամ այն անվանումը սիմֆոնիկ, լարային, փողային, աղմկային ժողովուրդը նույնպես սիրեց նվագախմբային երաժշտությունը, և շուտով սկսեցին ստեղծվել ամենատարատեսակ ժողովրդական նվագախմբեր: Իսկ երբ տարածում գտավ էստրադային երաժշտությունը, լայնորեն հայտնի դարձան էստրադային նվագախմբերը, այդ թվում նաև ջազ նվագա- խումբը:

Առավել բազմատեսակ նվագարաններ ունի սիմֆոնիկ նվագախումբը: Այն կազմված է նվագարանների չորս տարբեր խմբերից լարայիններ ջութակներ, ալտեր թավջութակներ ու կոնտրաբասներ, փայտե փողայիններ՝ ֆլեյտաներ, կլառնետներ, հոբոյներ, ֆագոտներ, պղնձե փողայիններ փողեր, վալդհոռններ, տրոմբոններ ու տուբաներ, և, վերջապես, հարվածայինների ամենաբազմազան ընտանիքը թմբուկներ, լիտավրներ, եռանկյունիներ քսիլոֆոններ, մետաղաֆոններ և այլն:

Նվագախումբն ունի իր ղեկավարը դիրիժորը: Նա կարողանում է երաժիշտ ներին ստիպել նվագելու այնպես, ինչպես ինքն է ուզում, թեև այդ ընթացքում ոչ մի բառ չի արտասանում: Դիրիժորը նվագախմբի հետ խոսում է ձեռքերի շարժումների լեզվով Նրա օգնականը փայտիկն է Դիրիժորը թափահարում է փայտիկը, և բոլոր նվագարանները, հնազանդվելով նրա կամքին, հնչում են ներդաշնակ ու համերաշխ: Սակայն ավելի բան հարյուր երաժիշտ ղեկավարելը նրա խնդիրներից մեկն է միայն: Դիրիժորը նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է Նա նվագախմբին թելադրում է իր մտահղացումը, երաժշտական ստեղծագործության իր մեկնաբանությունը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։