Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ջութակ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Violin VL100.png

Ջութակ, լարային աղեղնավոր երաժշտական գործիք։ Ամենատարածված մենակատարային գործիքներից է։

Ունի չորս լար, որոնց լարվածքը հետևյալն է՝ փոքր օկտավայի սոլ, առաջին օկտավայի ռե, լյա, երկրորդ օկտավայի մի։ Ձայնարտաբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է։ Չափսը չի անցնում 600 մմ-ից։ Ուսուցման ժամանակ օգտագործվում են 1/16, 1/8, 1/4, 1/2 չափերը, քանի որ երեխաները սկսում են պարապել երեք տարեկանից։ Նվագելիս գործիքը պահում են ուսի վրա։

Սկզբնական շրջանում լարերը պատրաստվել են ոչխարի աղիներից, որոնք պրկվում, չորացվում և ոլորվում էին։ 20-րդ դարասկզբին լարերը պատրաստվում էին նաև մետաքսից, ալումինիումից և պողպատից։ Ներկայումնս պատրաստվում են ոլորած պողպատից կամ տարբեր մետաղների հետ ոլորած սինթետիկ նյութերից, որոնք երբեմն նաև արծաթապատվում են։

17-18-րդ դարերում ստեղծվեց ջութակի ընդարձակ երկացանկ։ Ջութակի կատարողական արվեստի զարգացման գործում մեծ դեր են խաղացել՝ Ն.Պագանինին, Լ.Աուերը, Ջ.Վիոտին, Ռ.Կրեյցերը, Ա.Վյոտանը, Է.Իզային, Հ.Վենյավսկին, Ֆ.Կրայսլերը, Ջ.Էնեսկուն, Դ.Օյստրախը, Ի.Մենուհինը, Հայֆեցը, Ի.Ստեռնը, Լ.Կոգանը: