Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նոր տարի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Զարդարված տոնածառ

Նոր տարին սքանչելի տոն է Նոր տարվա տոնին վառվում են տոնածառի գույնզգույն լույսերը, երեխաներին հյուր են գալիս Ձմեռ պապին ու Ձյունանուշիկը և նվերներ բաժանում նրանց:

Նոր տարուն տոնածառի վրա լույսեր վառելու սովորույթը գալիս է հնուց: Այն ծնունդ է առել Անգլիայի և Գերմանիայի հին բնակիչների մոտ: Այդ հեռավոր ժամանակներում մարդիկ հավաքվում էին ձմեռային անտառում, մշտադալար եղևնու շուրջը, նրա կողքին կրակ էին վառում և երգում էին, պարում, ուրախանում:

Բոլոր ժողովուրդները չէ, որ նոր տարին սկսում են հունվարի 1-ից: Որոշ ժողովուրդներ ժամանակը հաշվում են լուսնային կամ լուսնաարեգակնային օրացույցով, և տարվա սկիզբը մի տեղ համապատասխանում է աշնանը, մեկ այլ տեղ ձմռանը:

Ինչ-որ ժամանակ հին հռոմեացիները տարվա առաջին ամիսը համարում էին մարտը, որովհետև այդ ամսին էին սկսվում դաշտավարական աշխատանքները: Տարին ուներ 10 ամիս, իսկ հետագայում ավելացվեցին ևս երկուսը: Մեր թվականությունից առաջ 46 թ․ հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը տարվա սկիզբը տեղափոխեց հունվարի 1 ֊ը: Նրա անունով կոչված հուսան օրացույցը տարածվեց ողջ Եվրոպայում համարվում էր մարտի 1-ը, իսկ հետագայում այն տեղափոխվեց սեպտեմբերի 1 ֊ը: Եվ միայն Պետրոս Առաջինի հրամանով 1700 թվականից նոր տարին սկսեցին հաշվել հունվարի 1 ֊ից, որն ավելի հարմար էր Եվրոպայի հետ ընդլայնվող կապերի համար:

Եվ շարունակվում է Նոր տարին ձմռանը դիմավորելու սովորույթը, երբ դրսում բուք ու բորան է: Գրավիչ է ձմեռն իր ձյունածածկ անտառներով, դաշտերով ու լեռներով: Եվ այդ ամենի մեջ մեզ համար հատկապես սիրելի է թարմ, անուշաբույր սաղարթով տոնածառը տաք ու հարմարավետ սենյակում զարդարված փայլփլուն, պես-պես խաղալիքներով, երբ դրսում շրջում է հռչակավոր: Ձմեռ պապին, իտկ օդում պարում են ձյան թեթև, նրբագեղ փաթիլները:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։