Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ձմեռ պապ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ded Moroz in Voronezh.jpg

Ձմեռ Պապն արևելասլավոնական դիցաբանության մեջ ձմեռային սառնամանիքների տիրակալն է՝ կապույտ կամ կարմիր քուրքերով, երկար ու սպիտակ մորուքով տաք կաճյակներով ու գավազանով։Ապրել է սառցե խռճիթում։ Սառնամանիքներն այդ Ցրտի շնչառությունն են, սառուցյալները՝ արցունքները, եղյամը՝ սառած բառերը, մազերը՝ ձնե ամպերը։Ցուրտը ձմեռնամուտին վազում է դաշտերով, գավազանով հարվածում աջ ու ձախ և սանձահարում գետերն ու լճերը։

Սկզբում Ձմեռ Պապից վախեցել ուպաշտել են․ ձմեռային արևադարձի և գարնան գիշերահավասարի դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրա նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք արանձնացնել որպեսզի խնայի ցանքերը և ցրտահարությամբ չվոչնչացնի։

Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է․ նա վերածվել է նվիրատույի և երեխաների ցանկալի հյուրի։Ավելին, Ձմեռ պապի կողքին հայտնվել է նրա թոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշիկը, դարձել Ձմեռ պապի օգնականը։

2005 թվականին Ռուսաստանում պաշտոնապես որոշել են Ձմեռ պապի ծննդյան օրը՝ նոյեմբերի 18-ը, և ծննդավայրը՝ Մեծ Ուստյուգը։ Այդպես նախընտրել են երեխաները, որովհետև հենց այդ օրվանից են սկսվում սառնամանիքներն ու իսկական Ձմեռը Մեծ Ուստյուգում, որտեղից էլ Ձմեռ պապը ճանապարհ է ընկնում իր ավանդական սահնակով։