Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հուլիոս Կեսար

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
0092 - Wien - Kunsthistorisches Museum - Gaius Julius Caesar.jpg

Գայոս Հուլիոս Կեսար, հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Մ.թ.ա. 81-78-ին ծառայել է Փոքր Ասիայում, մ.թ.ա. 63-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61-ին՝ նշանակվել Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ։ Մ.թ.ա. 60-ին Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը, 58-51-ին՝ նվաճել Անդրալպյան Գալիան, 49-45-ին՝ հաղթել քաղաքացիական պատերազմում։ Կեսարը նաև առաջին հռոմեացի զորավարն էր որը անցել էր Հռենոս գետը և արշավանք սկսել դեպի Բրիտանիա։ Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44), ստացել «իմպերատոր» տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական (հուլյան տոմար) բարեփոխումներ։ Սպանվել է հանրապետական ծերակուտականների դավադրությամբ։

Այս ձեռքբերումները շնորհեցին նրան հավասարը չունեցող ռազմական ուժ, որը սկսեց սպառնալիք հանդիսանալ նույնիսկ Պոմպեոսի համար, որը վերականգնել էր իր տեղը Սենատում Կրասոսի մահվանից հետո մթա 53 թվականին։ Երբ ավարտվեց Գալլական պատերազմը Սենատ պահանջեց որպեսզի Կեսարը հանձնի իր լեգեոները, ինչը վերջինս հրաժարվեց անել և փոխարենը անցավ Ռուբիկոն գետը որը սահման էր հանդիսանում Գալլիայի և Իտալիայի համար, սրանով սկիզբ դնելով քաղաքացիական պատերազմի։ Արդյունթքում Կեսարը հաղթեց պատերազմը և կարողացավ ահռելի ազդեցույթւոն թողնող դիրք ձեռք բերել իր համար։ Գրել է պատմական, քերականական երկեր, բանաստեղծություններ։ Մ. թ. ա. 47-ին արշավել է Փոքր Ասիա, պարտության մատնել Միհրդատ VI Եվպատորի որդի Փառնակեսին, այնուհետև մասնատել Փոքր Հայքը (փոքր մասը թողել է Գաղատիայի չորրորդապետ և Փոքր Հայքի նախկին թագավոր Դիեոտարոսին, մեծ մասը հանձնել Կապադովկիայի թագավոր Արիոբարզանեսին), Փոքր Ասիայում անցկացրել վարչական փոփոխություններ, առանձնաշնորհումներ ևն, որոնք ամրապնդել են հռոմեական տիրապետությունն արևելքում և ամրացրել սահմանները Մեծ Հայքի ու Պարթևաստանի հետ։ Կյանքի վերջին շրջանում Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով Հայաստանի վրայով արշավելու էր Պարթևաստան։ Հուլիոս Կեսարին դավադրաբար սպանել են (Մարկոս Բրուտոսը) Ծերակույտի նիստում։

Հուլիոս Կեսարի պատմական բնույթի գործերից պահպանվել են երկուսը՝ «Նոթեր գալլական պատերազմի մասին» (լատ.՝ Commentarii de bello Gallico, 7 հատոր որոնք, պատմում են Գալիայում կայացած պատերազմի մասին) և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» (լատ.՝ Commentarii de bello civili, 3 հատոր որոնք, պատմում են Պոմպեոսի դեմ մղված պատերազմի մասին) երկերը, գրել է հռետոր Կիկերոնի դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քերականական աշխատությունը, ճառեր և այլն։ Շատ բաներ նրա մասի հայտնի են Կիկերոնի հարապարակախոսություններից և Գայուս Սալյուստիուս Կրիսպոսի պատմական գրվածքներից։ Հետագայում Կեսարի կյանքը գրի են առել նաև Պլուտարքոսը և Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը իրենց «Զուգահեռ կյանքեր» և «Տասներկու Կեսարների Կյանքը» գրքերում։