Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մեդալ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Gianfrancesco I Gonzaga by Pisanello.jpg

Մեդալ, նշանավոր գործիչների կամ իրադարձությունների նվիրված մետաղյա, երկու, երբեմն՝ մեկ երեսանի պատկերազարդ նշան։ Հիմնականում լինում են կլոր կամ ձվածիր, երբեմն՝ բազմանկյուն։ Առաջին անգամ թողարկվել են Իտալիայում, 14-րդ դարում, ապա նաև ուրիշ երկրներում, սկզբնապես՝ ոչ միայն պետության, այլն առանձին անձանց, ընկերությունների կողմից։ Սակայն 12-13-րդ դարերում, որպես կանոն, մեդալի թողարկման իրավունքը վերապահվում է միայն պետությանը։ Մեդալ որպես պարգև առաջին անգամ սահմանել է շվեդ Գուստավ Ադոլֆ թագավորը սպաներին պարգևատրելու համար։ 18-րդ դարի վերջին պարգևային մեդալներ մտցվեցին Լեհաստանում, Ֆրանսիայում և Պրուսիայում, Սոֆիա թագուհու կառավարման տարիներին՝ Ռուսաստանում։ Առաջին հայատառ մեդալները երևան են եկել 17-րդ դարում։ Այնուհետև հայկական գրություններով մեդալներ են պատրաստվել 18-րդ դարում, Հոլանդիայում։