Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մալդիվներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Maldives.svg

Մալդիվները պետություն է Հարավային Ասիայի՝ Հնդկական օվկիանոսի համանուն կղզեխմբում՝ Շրի Լանկա կղզուց արևմուտք։ Ասիայի ամենափոքր պետությունն է։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Մալդիվյան կղզեխումբը միջօրեականի ողղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա առաջացած 2 զուգահեռ շղթաներ են՝ կազմված ավելի քան 1100 կղզիներց, որոնցից բնակեցված են միայն 200-ը։ Կլիման հասարակածային է։Բուսականությունն աղքատիկ է, աճում են միայն կոկոսյան արմավենիներ։ Տարածքում օգտակար հանածոներ չկան։

| հազարամյակում այստեղ ապրել են հնդիկներ, մալայացիներ։ 1558 թ-ին տարածքը գրավել են պորտուգալացիները, 1796 թ-ին՝ անգլիացիները։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1965 թ-ի հուլիսին։

Մալդիվների կառավարությունը հանդես է գալիս Հնդկական օվկիանոսը միջուկային զենքից զերծ գոտու վերածելու օգտին։

Երկրի տնտեսության հիմքը ձկնորսությունն ու ծովամթերքի արդյունահանումն է, որը կազմում է արտահանության ընդհանուր ծավալի 97%-ը։ Հողագործությունը թույլ է զարգացած։ Մշակում են բրինձ, բանջարեղեն, մանգո, բանան, կոկոսյան արմավենի։ Կան ձկնորսական նավաշինության, պահածոների արտադրության ձեռնարկություններ։ Նշանակալի դեր ունեն նաև հյուրեկ զբոսաշրջությունը և նամականիշների թողարկումը։