Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բրինձ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մի քանի հազարամյակ է արդեն, ինչ հարավ արևելյան Ասիայում մարդիկ բրինձ են մշակում: Բրնձի հայրենիքն է Հնդկաստանն ու Հնդկաչչինն են: Դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու զինվորներն են տեսել, թե ինչպես հնդիկները մարգերով բրինձ աճեցնում: Մինչև հիմա էլ ամենից շատ բրինձ ցանում են Հնդկաստանում, Չինաստանում և Ճապոնիայում: Բրինձը մշակում են արհեստական ոռոգմամբ: ՍՍՀՄ-ում բրինձ ցանումեն են Պրիմոեի երկրամասում, Ղազախստանում, միջին Ասիայում, Վոլգայի ստորին ավագանում, Կուբանի գետաբերանում, Անդրկովկասում: Նշված շրջաններում այդ ջերմասեր բույսի համար բավականին շոգ ամառ է լինում, իսկ ոռոգման ջուրը վերցնում են գետերից: Բրինձը ցանում են խոնավ հողի մեջ: Երբ բույսերն աճում են մինչև 15-20 սմ, դաշտը ողողում են ջրով, բայց այնպես, որ բույսերի վերին մասը ջրից դուրս մնա: Ինչպես է բրինձը աճում ջրում: Չե որ նրա արմատներին օդ է անհրաժեշտ: Պարզվում է, որ բրնձի արմատներում կան օդատար հատուկ խոռոչներ: Բրնձի սերմը կարելի է ցանել նաև անմիջապես ջրի մեջ։ Իսկ եթե հատուկ տնկարաններում սածիլներ աճեցնենք և դաշտ տեղափոխենք փոքրիկ բույսերը, ապա կարելի է նույն տարում մեկ դաշտից երկու կամ երեք բերք ստանալ։ Բերքահավաքից երկու կամ երեք շաբաթ առաջ դաշտերից ջուրը բաց են թողնում։ Բրինձը հավաքում են մեքենաներով կամ ձեռքով: Բրնձի հատիկները պատված են կոշտ, կիպ կպած թեփուկներով: Այդ թեփուկները պետք է հեռացնել, և կստացվի բրնձի հիանալի, սպիտակ ձավարը։ Նրանից փլավ, շիլա ու ապուր են եփում: Բրնձից ստանում են նաև օսլա, շաքար, սպիրտ և բրնձափոշի: Արժեքավոր է նաև բրնձի ծղոտը: Նրանից մշակում են շատ բարակ ու շատ ամուր թուղթ և բարձրորակ ստվարաթուղթ: Բրնձի ծղոտից հյուսում են պայուսակներ, ամառային գլխարկներ, խսիրներ: Հայաստանի բնակլիմայի յուրահատուկ պայմանների պատճառով մեզ մոտ բրնձի մշակումը արդյունավետ չէ: