Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Անգլիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
British kingdoms c 800.svg

Անգլիան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ամենամեծ և ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է [1] [2]: Անգլիայի բնակչությունը կազմում է ամբողջ Միացյալ Թագավորության բնակչության ավելի քան 83%-ը։ Մայրաքաղաքը Լոնդոնն է։

Անգլիան շրջապատող ծովերն են Հյուսիսային ծովը և Իռլանդական ծովը: Այն սահմանակից է արևմուտքից Ուելսի և հյուսիսից Շոտլանդիայի հետ։ Անգլիան գտնվում է Եվրոպայի հյուսիս-արևմուտքում։ Անգլիան Շոտլանդիայի, Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի Օլսթեր հետ միասին կազմում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը։ Տարածքը 131 հազար կմ² է։ Հիմնական լեռնաշղթան, որը ձգվում է հյուսիսից հարավ, Ապենինյան լեռներն են։ Անգլիան Եվրոպայի ամենամեծ կղզային պետությունն է։ Նրան են պատկանում բազմաթիվ ափամերձ կղզիներ՝ Մեն, Անգլսի, Ուայթ, և 4 կղզեխմբեր՝ Հեբրիդյան, Օրկնեյան, Շոտլանդական ու Նորմանդական։ Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային և արևմտյան մասերում կան ոչ բարձր լեռներ, կենտրոնում և հարավ-արևելքում՝ դաշտավայրեր։ Երկրի ընդերքը հարուստ է ածխի, նավթի, բնական գազի, երկաթի պաշարներով։ Կլիմայի վրա մեծ ազդեցություն ունի Հյուսիսատլանտյան տաք հոսանքը, որի շնորհիվ ձմեռը մեղմ է, հաճախակի են քամիները և մառախուղը։ Գետերը կարճ են, բայց՝ ջրառատ, նավարկելի, միմյանց միացած են ջրանցքներով։ Կան բազմաթիվ մանր լճեր, այդ թվում՝ հանրահայտ Լոխ Նեսը։ Բրիտանական կղզիների ափերը կտրտված են ծովածոցերով, որտեղ կա առնվազն 300 նավահանգիստ։ Սքաֆել Պիկը Անգլիայի ամենաբարձր կետն է (978 մ.) և գտնվում է Քամբրիայում։ Մեծ Բրիտանիայի ամենամեծ և խիտ բնակեցված մասն Անգլիան է (Ալբիոնը), որի հնագույն քաղաքներ Բիրմինգհեմի, Մանչեստրի, Լիվերպուլի գործարաններն ու ֆաբրիկաներն արտադրում են ավտոմեքենաներ ու ավիաշարժիչներ, հեռուստացույցներ ու էլեկտրոնիկա, կարի մեքենաներ ու գեղեցիկ մանկական խաղալիքներ։

Նախամարդիկ կղզում հայտնվել են ավելի քան 500․000 տարի առաջ, իսկ ժամանակակից մարդիկ առաջին անգամ այս տարածքներ եկել են 30․000 տարի առաջ։ Հռոմեացիները գրավում են այն 43 թվականին, բայց լքում են 410 թվականին։ 5-6-րդ դարերում Անգլիան բնակեցվում է գերմանական տարբեր ցեղերով։ Տեղական կելտական բնակչությունը կա՛մ ոչնչացվում է, կա՛մ միաձուլվում եկվորների հետ։ 7-րդ դարից սկսվում են վիկինգների արշավանքները դեպի Բրիտանական կղզիներ։ Մ.թ V դարից սկսած ժամանակակից Անգլիայի տարածքում բնակություն հաստատեցին գերմանական ցեղերը՝ անգլերեն ու սաքսերը, որոնք գտնվում էին նախնադարյան համայնական կարգերի քայքայման փուլում։ Անգլիայի նվաճումը նրանց կողմից արագացրեց այդ պրոցեսը։

Մեծ Բրիտանիայում հայկական համայնքներ ստեղծվել են XIX դարի 30-ական թվականներին Լոնդոնում, Մանչեստրում և Լիվերպուլում: Առաջին հայերն այստեղ Կոստանդնուպոլսից և Հնդկաստանից ժամանած վաճառականներն էին: Արդեն 1870 թ-ին Մանչեստրում կառուցվել է հայկական եկեղեցի (Սուրբ Երրորդություն): Մեծ Բրիտանիայի հայ գաղութն ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այնտեղ հաստատվել են Թուրքիայից, Իրանից և Կովկասից գաղթած բազմաթիվ հայեր: XX դարի 60–70-ական թվականներին հայերի հոսքը Մեծ Բրիտանիա ավելացավ հատկապես Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից և Եգիպտոսից: Ներկայումս հայերի թիվը շուրջ 16 հզ. է ‌[փա՞ստ], նրանք հիմնականում բանվորներ, ծառայողներ, արհեստավորներ, մանր առևտրականներ են: Կան նաև մեծահարուստներ ու խոշոր արդյունաբերողներ, մտավորականներ: Լոնդոնում գործում է Հայ տունը, որը կազմակերպում է մշակութային միջոցառումներ: Այնտեղ է գտնվում նաև 1992 թ-ին բացված ՀՀ-ի դեսպանատունը:Համայնքում գործում է հայ առաքելական 3 եկեղեցի: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդանիստը Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին է: Մայրաքաղաքում և Մանչեստրում հայ մանուկների համար բացվել են նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներ: 1998 թ-ից լույս է տեսնում «Նոր սերունդի ձայն» պարբերականը։ Գործում են նաև Անգլո-հայկական, Հայկական առաջադիմական, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունները, ՀԲԸՄ և ՀՕՄ-ի Լոնդոնյան մասնաճյուղերը և այլ կազմակերպություններ։