Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հունաստան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հունաստանը չափերով ոչ այնքան մեծ, բայց բավականին հետաքրքիր պետություն է Եվրոպայում։ Եվրոպան դա առանձին աշխարհամաս է՝ աշխարհից կտված մի հատված։ Աթենքը այս հետաքրքրաշարժ երկրի մայրաքաղաքն է, ի դեպ այն խոշորագույն քաղաքն է այս պետությունում։ Այս երկրում ապրում է 11 միլիոն մարդ։ Հունաստան երկիրը բոլոր կողմերում ունի մի շարք սահմաններ։ Օրինակ՝ եթե շրջվենք հյուսիս՝ դեպի վեր, ապա կնկատենք Ալբանիա, Մակեդոնիա և Բուլղարիա պետությունները։ Դեպի արևելք՝ ձախ, կտեսնենք Թուրքիան, որը սահման ունի մեր երկրի՝ Հայաստանի հետ ևս։ Հունաստանը ջրերով շրջապատված երկիր է և այստեղ ծովերի կարելի է հանդիպել ամենուրեք։ Օրինակ՝ Հունաստանի ափերի մոտ ենք գտնվում Եգեյան, Հոնիական և Միջերկրական ծովերը։ Հունաստանը բացի հիմնական ցամաքային տարածքներից ունի նաև մեծաքանակ կղզիներ։ Իսկ ի՞նչ են կղզիները։ Կղզիները դրանք այն տարածքներն են, որոնք կտրված են ցամաքից և գտնվում են ջրի վրա։ Եվ այո, Հունաստան ունի 1400 այդպիսի տարածքներ, որոնցից շուրջ 1400-ում ապրում են մեզ պես քաղաքակիրթ մարդիկ, ովքեր ձուկ են որսում, մասնակցում են նավագնացության և մատակարարում են իրենց երկիր ժամանած զբոսաշրջիկներին։ Նրանք նույնիսկ ամեն կղզու համար ունեն առանձին անվանում, իսկ շատերի համար՝ զարմանահրաշ առասպելական պատմություններ։ Հունաստանին պատկանող ցամաքի այդ կտորներից ամենախոշորը Կրետեն է։ Հունաստանի տարածքում ապրող հույները հենց այդ կղզու հետ են կապում իրենց երկրի պատմության կարևոր էջերը։

Հունաստանը սարերի երկիր է։ Այստեղ դու կարող ես հանդիպել բազմաթիվ լեռների, որոնցից ամենաբարձրը Օլիմպոսն է։ Պատկերացնո՞ւմ ես, այդ լեռը ունի 2917 մետր բարձրություն՝ ավելի բարձր քան մեր շենքերը։ Այս սարի բարձրությունը պատկերացնելու համար կարող ես մտովի 2917 ոտնաչափ բարձրանալ երկինք։ Հին հույները հավատում էին, որ այդտեղ են գտնվում աշխարհի ստեղծողները՝ բազմաթիվ աստվածները։ Նրանք ամեն երևույթ կապում էին աստվածների հետ և առանձնացրել էին բազմաթիվ զարմանահրաշ աստվածություններ։ Ձեզանից շատերն է լսել ահարկու Զևսի և չքնաղագեղ Ափրոդիտեի, խանդոտ Հերայի և լուսե Ապոլոնի մասին։ Ըստ հին հույների՝ նրան բոլորն ապրել են հենց Օլիմպոս լեռան վրա։

Մեզանից շատերն են սիրում թատրոն գնալ և ներկայացումներ դիտել, սակայն քչերը գիտեն, որ թատրոնն առաջացել է հենց Հունաստանում։ Այստեղ է առաջացել նաև մի ամբողջ քաղաքակրթություն։ Իսկ ինչ է քաղաքակրթությունը դուք կիմանաք այն ժամանակ, երբ մի փոքր մեծանաք։ Հույները աշխարհի ամենահին ազգերից մեկն են, իսկ իրենց երկիրը՝ Հունաստանը, հնագույններից մեկը աշխարհում։ Հույները բազմիցս կռվել են իրենց հարևանների հետ, իսկ Հին Հունաստանին հաջորդած մեծ պետությունը, որը մեզ հայտնի է Հռոմեական կայսրություն անվանումով, մենամարտել է նույնիսկ հայերի հետ՝ երբեմն հաղթել և պարտվել։ Ներկայումս գոյություն ունեցող Հունաստանը բավականին տարբեր է հին հույների ստեղծած պետությունից։ Այն ստեղծվել է 1981 թվականին։ Կարո՞ղ ես հաշվել, թե որքան ժամանակ հետո ես ծնվել դու։ Այդ երկիրն անկախացել է ահարկու և սարսափելի թուրքերից, ովքեր փորձում էին ամեն կերպ հնազանց պահել հույներին։ Իսկ հիմա ահա կարող ենք ասել, որ Հունաստանը զարգացած երկիր է։ Մարդիկ այստեղ ապրում են բավականին բարեկեցիկ պայմաններում և շատերն են երազում գոնե մեկ անգամ լինել Հունաստանում։ Իսկ դու երբևիցե մտածե՞լ ես, ի՞նչ կանեիր, եթե լինեիր Հունաստանում։ Այստեղ շատ բան կա տեսնելու։ Դու կարող ես տեսնել մեզ հասած հին շինությունները, տեսնել թե ինչպես են ապել հին մարդիկ և հիանալի ժամանակ անցկացնել ծովի ափին։ Արդեն ասացինք, որ Հունաստանում ծովի կարելի է հանդիպել գրեթե ամենուր։