Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հովազ և ընձառյուծ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Leopard africa.jpg

Ոմանք կարծում են, թե հովազն ու ընձառյուծը տարբեր կենդանիներ են, որովհետև հովազը սև է, իսկ ընձառյուծը՝ բծավոր: Իրականում նրանք երկուսն էլ կատվազգիների ընտանիքին պատկանող նույն գազանն են, միայն թե տարբեր գույն ունեն: Հովազն ու ընձառյուծը ճկուն, ուժեղ մարմնով, կլորավուն գլխով, երկար պոչով ու բարեկազմ ոտքերով արտակարգ գեղեցիկ կատուներ են: Շատ տարածված են Աֆրիկայում և Ասիայի հարավային կեսում:

Ընձառյուծ հազվադեպ հանդիպում է Անդրկովկասում: Սև հովազներ հատկապես հաճախ կարելի է տեսնել Ինդոնեզիայի Ճավա կղզում: Սև հովազներ ու բծավոր ընձառյուծներ կարող են ծնվել միևնույն մորից:

Հովազն ավելի փոքր է, քան առյուծն ու վագրը, բայց այդ գիշատիչներից պակաս վտանգավոր չէ: Նա շատ ճարպիկ է, թաքվում է հեշտությամբ ու արագ և այն էլ ոչ հատուկ ապաստարանում. բավական են նաև փոքրիկ թփերը, խիտ խոտերը կամ որևէ հողաթումբ: Նա ունի արտակարգ սուր լսողություն, ծառ է բարձրանում կայծակի արագությամբ, լողալով կտրում անցնում է լայն գետերը, մինչև 12 մետրանոց ցատկեր անում: Նա նաև շատ արյունարբու է, հաճախ սպանում է ավելի շատ, քան կարող է ուտել: Այդ հատկությունների պատճառով է ահա, որ հովազն առանձնապես վտանգավոր գիշատիչ է: Իսկ այն հանդգնությունը, որով նա հարձակվում է անասունների հոտերի և մարդկանց վրա, թափանցելով անգամ կացարանները, մարդուն հարկադրում է մշտապես հետապնդել ու հալածել նրան: Սակայն հովազի որսը շատ վտանգավոր է, և նույնիսկ փորձառու որսորդները հաճախ խուսափում են դրանից: