Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հարլի Քուին

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հարլի Քուին (անգլ. Harley Quinn), հորինված հերոս, սուպերչարագործ DC Comics աշխարհից, ով ի սկզբանե հայտնվել է 1992 թվականին նկարահանված «Բեթմեն» մուլտսերիալում, ավելի ուշ հարմարեցվել է կոմիքսներին: Նա Ջոքերի գլխավոր ուղեկցորդուհին է, այդ պատճառով նա ատում է Բեթմենին և նրա օգնականներին: Նաև ունի ընկերական հարաբերություններ Թունավոր Բաղեղի և Կին-կատվի հետ: Հերոսի մականունն առաջացել է նրա իսկական` Հարլին Քուինզել (Harleen Quinzel) անունից, ասոցացվում է «արլեկին» բառի հետ (harlequin):

Jester batman.jpg

Հարլին Քուինզելը ի ծնե եղել է գիմնաստուհի և, վաստակելով սպորտային կրթաթոշակ, ընդունվել է համալսարան: Նրան հետաքրքրում էր հոգեբույժի հեղինակավոր դիպլոմը: Հարլին պլանավորում էր դառնալ հայտնի հոգեբույժ` իր սեփական գրքերի սերիայով, և գնում է աշխատելու Արքհեմ հոգեբուժարանում, որպեսզի իրեն անուն ձեռք բերի որպես ամենավտանգավոր մոլագարների և մարդասպանների հետ աշխատող մասնագետ: Երեք ամսվա հորդորումներից հետո նրան թույլատրում են սեանս անցկացնել Ջոքերի հետ, որը հմայում է Հարլիին: Հարլին օգնում է չարագործին փախչել, իսկ երբ հիվանդանոցի ղեկավարությունն իմանում է այդ մասին, Քուինը շուտով ինքն է հայտնվում կլինիկայում, բայց այս անգամ` որպես հիվանդ: Նա կարողանում է փախչել Արքհեմից և գտնել Ջոքերին: Նախ նա հագնում է արլեկինի կոստյում և խանութից մեծ մուրճ է գողանում, որպեսզի ոչնչացնի Բեթմենին: Դրանից հետո նա դառնում է Ջոքերի օգնականը: