Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թունավոր Բաղեղ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Poison Ivy Cosplay (14236410365).jpg

Թունավոր Բաղեղ (անգլ.` Poison Ivy), իսկական անունը` Պամելա Լիլիան Այսլի (անգլ.` Pamela Lillian Isley), հորինված հերոս, սուպերչարագործուհի, DC Comics աշխարհի հերոսուհի, Բեթմենի թշնամի: Առաջին անգամ նա հայտնվել էր Batman #181 (1966 թվականի հունիսին): Հերոսի հեղինակներն են Ռուբերթ Կանիգհերը և Շելդոն Մոլդոֆը: Պամելան բույսերի հանդեպ հիվանդագին հետաքրքրվածություն ունի, նրա ուժերի մեջ է մտնում գեղեցկությունը և բույսերի կառավարումը: Երբեմն նա համագործակցում է Հարլի Քուինի հետ:

Թունավոր Բաղեղի հնարավորությունները.

  • Խլորոկինեզ. Բաղեղը տիրապետում է միստիկական ուժի, ինչի շնորհիվ նա կարողանում է ստեղծել և կառավարել տարբեր բուսատեսակներ:
  • Ֆերոմոնների վերահսկողություն. հանցագործը շատ հայտնի է իր ուժով հմայել տղամարդկանց արտադրվող ֆերոմոնների շնորհիվ:
  • Տոկսիկինեզ. Թունավոր բաղեղի դիպչելը մահացու է: Թույնի ազդեցությունը տարբեր է. որոշ դեպքերում այն թողնում է կառավարել մարդուն, բայց նաև լինում է, որ մարդը այդ նույն վայրկյանին մահանում է: Նրա մաշկը թույն է արտադրում բայց անմիջական շփումն անվտանգ է:
  • Իմունիտետ տոքսինների հանդեպ: Բաղեղն իմունիտետ ունի բոլոր թույների և վիրուսների հանդեպ: