Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ջոքեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ջոքեր (անգլ. Joker-կատակասեր), DC Comics աշխարհի սուպերչարագործ, Բեթմենի գլխավոր թշնամին: Ջոքերը հագնում է մանուշակագույն կոստյում և կռվում է` օգտագործելով իրեր, որոնք քողարկված են ծաղրածուների և աճպարարների շորերի տակ:

Anthony Misiano as the Joker (7627261438).jpg

Ջոքերի անցյալը մինչև հիմա մնում է գաղտնիք: DC-ն շարունակում է մնալ Ալանա Մուրի տեսությանը` չարագործ ծաղրածուի բազմատարբերակ հնարավորության մասին: Հնարավոր է, որ նույնիսկ ինքը Ջոքերը չի հիշում իր անցյալը մինչև այն գիշերը, երբ նա հագել է կարմիր թասակը: Այն մարդը, ով դարձել է Ջոքեր, վախենալով Բեթմենից, ընկել էր թթվի մեջ, երբ Կարմիր թասակի կոստյումով թալանում էր քարտային գործարանը: Արդյունքում նա խենթանում է, նրա մաշկը սպիտակ է դառնում, աչքերի շուրջը հայտնվում են սև շրջաններ, մազերը կանաչում են, իսկ նրա դեմքին դրոշմվում է հավերժական ժպիտը:

Որոշ ժամանակ անց, Թասակի հետ միջադեպից հետո, Գոթեմում բացահայտվում է պահեստ` լցված ժպտացող մարդկանց դիակներով: Էկրանների վրա հայտնվում է մի տարօրինակ մարդ` մանուշակագույն կոստյումով և սկսում է պատմել, թե եկող օրերին ով է մահանալու: Բեթմենը և կոմիսար Գորդենը շատ են տանջվում, որպեսզի Ջոքերին տանեն Արքհեմ հոքեբուժարան: Բայց Ջոքերին այդքան էլ դժվար չէր փախչել այնտեղից, չնայած որ դա ամենահզոր և պաշտպանված հոգեբուժարանն էր: