Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հարի Քեյն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Հարի Քեյն

Հարի Եդվարդ Քեյն անգլիացի ֆուտբոլիստ, <<Տոտենհեմ Հոտսպուրի>> և Անգլիա ազգային հավաքականի հարձակվող։ Հարի Քեյնը <<Տոտենհեմ Հոտսպուրի>> մանկապատանեկան ակադեմիայի սան է։ Քեյնը իր 2009/2010 խաղաշրջանում։ Մինչև 18 տարեկանների թիմում Հարին անցկացրել 22 խաղ ևբխփել 18 գնդակ։ Նույն խաղաշրջանում Հարի Քեյնը հայտնվել է հիմնական թիմի մեկնարկային կազմում <<Եվերթոնի>> և Բոլթոնի հետ։ 2011թվականի օգոստոսի-25 Քեյն իր առաջին խաղը անցկացրեց Եվրոպայի լիգայում՝ խաղալով <<Հարթ օֆ Միդլոտիան>> թիմի դեմ։ Այդ խաղում նա 29 րոպեին 11-մետրանոց հարված վաստակեց։ Երկրորդ խաղը արդեն եղել է խմբային փուլում 2011 թվականի սեպտեմբերի 15-ին Քեյնը ՊԱՕԿ-ի դեմ, որում ստացավ դեղին քարտ սիմուլյացիայի համար։ Իր առաջին գնդակը հարձակվողը խփել է 2011 թվականի դեկտեմբերի 15-ին <<Շեմրոկ Ռովերսի>>-ի դեմ։ 2013/2014 խաղաշրջանում նա երկու անգամ խաղաց <<Թբիլիսիի Դինամոյի>> հետ։ Անգլիական Պրեմիեր լիգայում իր առաջին խաղը Քեյնը խաղաց 2012 թվականի օգոստոսի 18-ին << Նյուքասլ Յունայթեդի>> դեմ։ 85-րդ րոպեին Քեյնը մտավ Սանդրոյի փոխարեն, սակայն օգնել <<Տոտենհեմ Հոտսպուրին >> ինքը չկարողացավ, թիմը պարտվեց1։2։ 2013 թվականի սեպտեմբերի 22-ին Քեյնը մտավ 82-րդ րոպեին Անդրոս Թաունսենդի փոխարեն և օգնեց իր թիմին հաղթել նվազագույն հաշվով։ 2015 թվականի հունվարի 1-ին <<Չելսիի>> հետ խաղում խթեց 2 գոլ և կատարեց գոլային փոխանցում, ինչի օգնությամբ <<Տոտենհեմը>> հաղթեց 5-3։ 2015 թվականի փետրվարի 2-ին Քեյնը երկարաձգեց իր պայմանագիրը <<Տոտենհեմ Հոտսպուրի>> հետ մինչև 2020 թվականը։ 2010 թվականի հունվարին Քեյնը հրավիրվել է Անգլիայի մինչև 17 տարեկանների հավաքական, սակայն այնտեղից Քեյնը անմիջապես միացավ մինչև 19 տարեկանների հավաքականին։ Ալբանիայի դեմ խաղում Քեյնը իր հաշվին դուբլ գրանցեց։ 2012 թվականի հուլիսին կայացած Եվրոպայի առաջնությունում Քեյնը օգնեց Անգլիայի հավաքականին հասնել մինչև կիսաեզրափակիչ։ Իր կարևոր գնդակներից էր Ֆրանսիային խփաց գնդակը, որը և դուրս բերեց Անգլիային փլեյ-օֆ։ 2013 թվականի մայիսի 28-ին Քեյնին հրավիրեցին մինչև 20 տարեկանների հավաքական, մասնակցելու աշխարհի առաջնությանը իր տարիքայինների խմբում։ Առաջին հանդիպումը անցկացրեց հունիսի 16-ին ՈՒրուգվայի հետ, գոլային փոխանցում Իրաքի հետ և գոլ Չիլիին։ 2013 թվականի օգոստոսի 13-ին մինչև 21 տարեկանների ղմբում 58-րդ րոպեին մտնելով դաշտ խաղաց Շոտլանդիայի հետ, ինչպես նաև մասնակցեց որակավորման փուլին։