Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ալբանիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

[[

Flag of Albania.svg

Ալբանիա (Ալբանիայի Հանրապետություն), այս փոքրիկ երկիրը գտնվում է Եվրոպայի հարավում։ Նրա տարածքի մեծ մասը լեռնաշղթաներ ու սարահարթեր են։ Լեռները ծածկված են լայնատերև և կաղնու հաճարենու անտառներով։ Լեռնային կիրճերից դեպի ծով են հորդում արագահոս գետերը։ Նրանք հատում են Ադրիատիկ ծովի ափի երկայնքով 150 կիլոմետր ձգվող արգավանդ հարթավայրը, որի լայնությունը 15-35 կիլոմետր է։ Այստեղ կլիման մեղմ է, իսկ լեռնային շրջաններում խստաշունչ ձմռանը հաճախակի են բուքն ու մինչև 20 աստիճանի հասնող սառնամանիքը։

1944 թվականին նոյեմբերի 29-ին Ալբանիայում հաստատվեց ժողովրդական իշխանություն։ Ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր՝ էներգետիկ, տեքստիլ, մետաղամշակման փայտամշակման, ցեմենտի։ Զարգացած են սննդի, նավթարդյունահանող, լեռնահանքային արդյունաբերությունը։ Ալբանիայի ժողովրդական տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Արգավանդ հողերն զբաղեցնում են երկրի տարածքի միայն մի մասը. այդ պատճառով էլ ալբանացիները չորացնում են ճահճացած հողերը և այգիների համար օգտագործում լեռների մեղմաթեք լանջերը: Ալբանիայում գյուղացիները մշակում են եգիպտացորեն, ցորեն, բրինձ, գարի, վարսակ, աճեցնում կարտոֆիլ, բանջարեղեն, ընդավորներ, խաղող, կիտրոն, նարինջ, ձիթենի, ինչպես նաև` ծխախոտ, բամբակենի, շաքարի ճակնդեղ, գետնանուշ։ Ալբանացիները պահում են կովեր, ջորիներ, ձիեր, գոմեշներ, խոզեր, այծեր, ոչխարներ: Լճերում և Ադրիատիկ ծովի ափամերձ ջրերում զբաղվում են ձկնորսությամբ: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան երկրի արդյունաբերական և մշակութային կենտրոնն է: Այստեղ կառուցվել են տեքստիլ, կոմբինատ, մեխանիկական գործարան, կահույքի և կոշիկի ֆաբրիկաներ, ապակու, հախճապակու և այլ գործարաններ. ժողովրդական իշխանության տարիներին մտցվել է երեխաների պարտադիր ուսուցում։ Բացվել է երկրի պատմության մեջ առաջին համալսարանը։ Ստեղծվել է կինոստուդիա, կառուցվել են թատրոններ և կինոթատրոններ: