Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բրազիլիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Brazil.svg
Coat of arms of Brazil.svg

Բրազիլիա, երկիր է որն գտնվում է Հարավային Ամերիկայում: Բրազիլիայի մայրաքաղաքը Բրազիլիան է: Բրազիլիան իր մեծությամբ և իր բնակությամբ հինգերորդն է ամբողջ աշխարհում: Բրազիլիայում ամենամեծ քաղաքը Սան Պաուլուն է: Բրազիլայի նախագահը Միշել Թեմերն է: Բրազիլայում խոսում են պորտուգալերեն: Բրազիլիային որպես առանձին պետություն ճանաչել են 1825 թվականի օգոստոսի 9-ից:(Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետություն) Բրազիլիան Հարավային Ամերիկայի ամենամեծ պետությունն է։ Գրեթե 500 տարի առաջ ներկայիս Բրազիլիայի ափերին մոտեցավ պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաթրալի նավը։ Ծովագնացն ափ իջավ և հայտարարեց, որ այդուհետև այդ հողերը լինելու են Պորտուգալիայի տիրույթները։ Տեղաբնակ հնդկացիները փորձեցին ընդդիմանալ նվաճողներին բայց պարտվեցին։ Նրանց մի մասը ստրկության մատնվեց, իսկ մյուսները թաքնվեցին երկրի խորքում արևադարձային անանցանելի ջունգլիներում։ Նվաճողներն սկսեցին երկրից արտահանել ոսկի, թանկարժեք քարեր և արժեքավոր ծառատեսակներ, հատկապես կարմիր ծառ, որին պաու բրազիլ էին անվանում։ Այդտեղից էլ ծագել է երկրի անվանումը Բրազիլիա 18-րդ դարի սկզբին Բրազիլիան ազատագրվեց պորտուգալացիների լծից, իսկ 19-րդ դարի վերջին դարձավ ֆեդերատիվ հանրապետություն։

Բրազիլիայում ամբողջ տարին շոգ է, հաճախակի են անձրևները և շատ խոնավ է։ Երկրի բնակչության մեծ մասն ապրում է Ատլանտյան օվկիանոսի ափին։ Այստեղ են կառուցված ամենամեծ քաղաքները այդ թվում Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Ռիո դե Ժանեյրոն, համարյա բոլոր ֆաբրիկաներն ու գործարանները, այստեղ են սուրճի հիմնական պլանտացիաները։ Աշխարհում սպառվող սրճի մեծ մասը մշակում են Բրազիլիայում։ Մշակում են նաև կակաո, բամբակենի, շաքարեղեգ։

Երկրում կան հիդրոէներգիայի, բնափայտի արևադարձային արժեքավոր տեսակների, երկաթի, մանգանի հանքաքարի և շատ ուրիշ հազվագյուտ մետաղների հսկայական պաշարներ։ Զարգացած է խոշոր արդյունաբերությունը, կան ավտոմոբիլային և քիմիական, մեքենաշինական և մետալուրգիական շատ գործարաններ։ Մայրաքաղաքը Բրազիլիա քաղաքն է։ Բրազիլիայի տարածքով, արևադարձային անտառների խուլ թավուտներով հոսում է աշխարհի ամենախոշոր ու ամենագեղեցիկ գետերից մեկը՝ Ամազոնը։ Կարելի է օրեր շարունակ նավարկել Ամազոնում և ճանապարհին ոչ մի բնակավայր չտեսնել։ Գետի մակերևույթին շատ մոտիկ սլանում են կանաչ թութակների երամները, երբեմն–երբեմն ճյուղերից դուրս է նայում կոլիբրին։ Թավուտում կոտրատվող ճյուղերի ճարճատյուն է լսվում այնտեղ ցատկոտում են անհամար կապիկները. Ծանծաղուտում արևկող են անում կոկորդիլոսները։ Հազվադեպ, միայն հեռվում, ծառերից վեր, ճամփորդի աչքին կզարնի խարույկի ծուխը նշանակում է, մոտերքում հնդկացիների բնակավայր կա։ Նախքան պորտուգալացիների ափ իջնելը, երբ հնդկացիներն իրենք էին երկրի տերը, նրանք մի քանի միլիոն էին։ Իսկ այժմ շատ սակավաթիվ են։