Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կոմորյան Կղզիներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
LocationComoros.svg

Այս պետությունը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Մադագասկարի միջև՝ համանուն կղզիների վրա։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, մակերևույթը լեռնային է, կան գործող հրաբուխներ։ Ափերը շրջապատված են բուսատային խութերով։

Կլիման արևադարձային է՝ շոգ ու խոնավ։ Բարձրադիր գոտիները ծածկված են մշտադալար անտառներով, ցածրադիր գոտիները՝ սավաննաներով և թփուտներով։

Երկիրը եղել է ֆրանսիական գաղութ։ Անկախություն է ձեռք բերել 1975 թվականինի հուլիսի 6-ին։

Երկրում բնակվում են մալգաշեներ, աֆրիկյան բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ, արաբներ և այլք։

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են եթերայուղատու և համեմունքային մշակաբույսեր, բրինձ, շաքարեղեգ։ Զարգացած են անասնապահությունն ու ձկնորսությունը։