Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կկուներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Kuckuck (Cuculus canorus) by Tim Peukert.jpg

Կկուները կազմում են կկվանմանների կարգի թռչունների ընտանիք։ Ապրում են ամենուրեք, բացի Անտարկտիդայից։ Հայտնի է 130, Հայաստանի Հանրապետությունում՝ 2 տեսակ՝ սովորական և փուփուլավոր կկուներ։

Միջին չափի թռչուններ են։ Մարմնի երկարությունը 32-61 սանտիմետր է, զանգվածը 100-150 գրամ։ Պոչը երկար է, աստիճանաձև, կտուցը՝ թեթևակի ցած թեքված։ Փետուրները կարճ են, ամուր, մոխրագույն, սև, սպիտակ կամ դարչնագույն։

Սեփական բույն չեն հյուսում․ որպես մակաբույծ թռչուններ՝ ձվադրում են այլ թռչունների բներում՝ ձվերի գույնը նմանացնելով բնի տիրոջ ձվերի գույնին։

Կկուն բնակվում է խոտածածկ տարածքներում, թփուտներում, անտառներում, եղեգնուտներում։ Սնվում է միջատներով, առավելապես՝ մազածածկ թրթուրներով և բացարձակ օգտակար է։

Փուփուլավոր կկուն չվահյուր է։ Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերվել է 1978թ-ին։ Ձվադրում է կաչաղակների բներում։ Համարձակ և աղմկարար է, հաճախ արձակում է թութակի սուր ճիչերի նմանվող ձայներ։ Երկար պոչով, աչքի ընկնող փուփուլով կկու է, բնակվում է ուռուտներով գետափերին, նոսր ծառուտներում։ Սնվում է անողնաշարավորներով։