Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հայաստանի Հանրապետություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Coat of arms of Armenia.svg

Հայ ժողովուրդը կազմավորվել ու իր պատմական ուղին է անցել Հայկական լեռնաշխարհում։ Դա հնագույն մարդու նախնական բնակեցման այն տարածքներից է, որը հարուստ է նախնադարի բոլոր փուլերին վերաբերող հուշարձաններով։ Վանի թագավորությունից մեզ են հասել բազմաթիվ քարե արձանագրություններ, բերդերի ու տաճարների մնացորդներ, որոնք վկայում են պետության հարուստ մշակույթի ու զարգացած պետական համակարգի մասին։ Հայերը կամ նրանց անմիջական նախնիները բնակվել են Վանի թագավորության տարածքում, և նրան հաջորդած Երվանդունյաց թագավորությունը եղել է զուտ հայկական։ Գիտնականների զգալի մասը առանձնացնում է ուրարտական լեզուն և մշակույթը հայկականից՝ համարելով, որ հայկական ցեղերը գերիշխանության են հասել Հայկական լեռնաշխարհի տարածքում միայն Վանի թագավորության կործանումից հետո։

Արտաշեսյան թագավորության անկումից հետո կես դար Արտաշատում գահ էին բարձրանում Հռոմի և Պարթևստանի դրածոները։ 59 թվականին հռոմեական զորքերը Կորբուլոնի գլխավորությամբ արշավեցին Հայաստանի վրա և գրավեցին ու ավերեցին Տիգրանակերտն ու Արտաշատը: 62 թվականին Հռանդեայում հայ-պարթևական զորքերը հակահարված տվեցին հռոմեացիներին, և 63 թվականին Հռոմի կայսր Ներոնը ճանաչում է Տրդատի գահակալությունը։ 66 թվականին Տրդատը Հռոմից վերադառնում է Հայաստան՝ որպես հայոց թագավոր և հիմք է դնում Արշակունիների հարստությանը (66-428)։